Շաբաթ, 20. 04. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Այցելեց «Եռաբլուր» Զինուորական Պանթէոն

Սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան տօնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտօնավարող եպիսկոպոսների, Հայաստանի թեմակալ առաջնորդների եւ առաջնորդական փոխանորդների հետ միասին այցելեց «Եռաբլուր» զինուորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախութեան եւ անսասանութեան համար իրենց կեանքն ընծայաբերած հայորդիների յիշատակին:

Պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն։ Հոգեւորականաց դասն աղօթք բարձրացրեց առ Աստուած քաջորդիների հոգիների խաղաղութեան համար:

Նորին Սրբութիւնն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաեւ ազգի հերոս զաւակների շիրիմներին՝ բերելով իրենց խոնարհումն ու աղօթքը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին