spot_img

«Ինչպե՞ս ազատվել մտահոգություններից և կառուցել առողջ միտք ու կյանք» թեմայով Սեմինար Ստեփանավանում

Այսօր՝ ապրիլի 21, 2026-ի կեսօրին, «Լիարժեք կյանք» ՀԿ Ստեփանավանի կենտրոնին մեջ կայացավ օգտաշատ մի սեմինար, թեմա ունենալով՝ «Ինչպե՞ս ազատվել մտահոգություններից և կառուցել առողջ միտք ու կյանք»: Սեմինարին ներկա եղան «ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության ծառայություններից օգտվող երեխաների ծնողներ, կենտրոնի մասնագետներ, և այլ հյուրեր:

Դասընթացավարը՝ Հոլանդիայից ժամանած փորձագետ, թերապևտ, և մարզիչ (քոուչ)՝ Գայանե Աբրահամյանը, ներկայացնելով InBalans կենտրոնը:

Իրեն հատուկ հետաքրքրական և մատչելի ոճով, դասընթացավարը ներկաների հետ քննարկեց կարևոր և օգտակար հնարքներ, օրինակ՝ ինչպե՞ս դադարեցնել տագնապի զգացողությունը, ինչպե՞ս հասկանալ մեր մտքերի ազդեցությունը առողջության վրա, ինչպե՞ս ստեղծել ժամանակ ինքնախնամքի համար:

Ներկաները իրազեկվեցին թե, ինչպե՞ս կարելի է նվազեցնել և ապա դադարեցնել տագնապի զգացողությունը, հավասարակշռել միտքը և հույզերը, ավելի հստակ մտածել և գործել առօրյա  իրավիճակներում:

Գայանե Աբրահամյանի ներկայացումը հիմնված էր գիտա – գործնական մեթոդների վրա, որոնք կարող են ներկաները անմիջապես կիրառել իրենց առօրյայում՝ օգնելով ձևավորել կայուն սովորություններ, ձեռք բերել ներքին հավասարակշռություն և ավելացնել իրենց կենսուժը (էներգիան)։

Ավարտին, սեմինարի մասնակիցները ստացան Մասնակցութեան հատուկ վկայականներ: «Լիարժեք կյանք» ՀԿ Ստեփանավանի աշխատակիցները պատշաճ հյուրասիրությունով պատվեցին ներկաները, որոնք գոհունակություն հայտնեցին նման կարևոր միջոցառումի կազմակերպման համար:

Նշենք, որ սեմինարը կրկնվելու է ապրիլի 28-ի ժամը՝ 12-ին  «Լիարժեք կյանք» ՀԿ Երևանի կենտրոնին մեջ (Հասցե՝ Երևան, Բաղյան փող., 2-րդ նրբ. (Նոր Նորք վարչ. շրջան): Հեռախոս՝ +374 60 755155

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ ձևաթուղթը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdwvP95D6pch_uxSpETNrH1UegESQSNw9cHA-hABgRs-57gdg/viewform?usp=publish-editor

Մի փոքր հատված սեմինարից.

«Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1998 թվականի հուլիսի 17-ին  քաղաքացիական նախաձեռնության արդյունքում։  Կազմակերպությունը հիմնադրվել և  կառավարվում է հաշմանդամություն ունեցող անձանց կողմից։

Ի սկզբանե կազմակերպությունը կոչվում էր «Լիարժեք կյանք» հաշմանդամների միություն հասարակական կազմակերպություն, որի նպատակն էր պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները և ստեղծել հավասար հնարավորություններ։ 2005 թվականի հոկտեմբերի 4-ին կատարվել է անվան փոփոխություն՝ դառնալով «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպություն, իսկ  2018 թվականի փետրվարի 23-ին կազմակերպության ընդհանուր ժողովի ժամանակ  ստացավ ներկայիս անվանումը՝ «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպություն՝ խորհրդանշելով իր նպատակն ու գործունեության լայն ընդգրկումը։

Այս տարիների ընթացքում «Լիարժեք կյանք» ՀԿ-ն իրականացրել է ավելի քան 100  ծրագիր և նախաձեռնություն, որոնք էականորեն նպաստել են Հայաստանում ներառականության զարգացմանը և հանրային կյանքի բարելավմանը։ Կազմակերպությունը կարևոր դերակատարություն է ունեցել հաշմանդամություն ունեցող բազմաթիվ անձանց կյանքի որակի բարելավման, նրանց զորեղացման և հասարակության մեջ լիարժեք մասնակցության խթանման գործում։

Կազմակերպությունը առաջնորդվում է մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցմամբ և ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքներով։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց մեր  համախմբված թիմի, ներգրավված գործընկերների, նվիրատուների և նվիրված կամավորների, որոնք իրենց ներուժով, ջանքերով և աջակցության շնորհիվ կարևոր դեր ունեն մեր աշխատանքում՝ շարունակաբար նպաստելով առավել ներառական և արդար հասարակության կառուցմանը։

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի դարձնելով՝ խթանել հավասար հնարավորություններով հասարակության ձևավորմանը։

ՏԵՍԼԱԿԱՆ

Միասին դեպի նոր բարձունքներ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին