FLYONE ARMENIA hայկական առաջին ազգային լո քոսթ ավիաընկերութիւնը Յունիսի 16-ից սկսում է դէպի Լիբանան կանոնաւոր չուերթերի իրականացումը։ Երեւան – Պէյրութ – Երեւան երթուղիով առաջին չուերթը դէպի «Զուարթնոց» օդակայանից Պէյրութի Ռաֆիք Հարիրիի անուան միջազգային օդակայան կ՛իրականացուի Հինգշաբթի՝ Յունիսի 16-ին։ Այնուհետեւ կը կայանայ շաբաթական երկու չուերթ՝ Երկուշաբթի եւ Հինգշաբթի օրերին: Չուերթները կ՛իրականացուեն «Զուարթնոց» միջազգային օդակայանից՝ յարմար չուացուցակով եւ իւրաքանչիւրին համար մատչելի գնով։
«Մենք անհամբերութեամբ սպասում ենք FLYONE ARMENIA ընկերութեան կողմից դէպի Պէյրութ չուերթների իրականացմանը։ Այն մեզ համար կարեւորագոյն իրադարձութիւն է։ Այն հնարաւորութիւն է իրար աւելի ամուր կապելու մեր երկու բարեկամ ժողովուրդներին, հասանելի դարձնելու ճամփորդական հնարաւորութիւնները թէ զբօսաշրջիկների, թէ գործարարների, թէ հայկական համայնքի ներկայացուցիչների համար։ Մենք անելու ենք հնարաւորը, որպէսզի այս չուերթերը պահանջուած լինեն մեր ուղեւորների համար»,- նշում է FLYONE ARMENIA ավիաընկերութեան խորհրդի նախագահ Արամ Անանեանը։
FLYONE ARMENIA- ավիաընկերութիւնը հիմնադրուել է 2021 թ.։ Ներկայում այն չուերթներ է իրականացնում դէպի Փարիզ, Լիոն, Մոկուա, Ստամպուլ, Սոչի եւ Թբիլիսի քաղաքներ։ Ավիաընկերութեան օդանաւային պարկը բաղկացած է Airbus A320 եւ Airbus A319 օդանաւներից։