spot_img

Եւրոմիութեան Օրէնքներով Դատենք․․․

ՏԵՍԱԿԷՏ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Դէպի արեւմուտք ու Եւրոմիութիւն վազող Հայաստանի քաղաքական դաշտը, յատկապէս իշխանութիւնները չգիտե՞ն, որ Հայաստանի դիմումը Եւրոմիութեանն անդամակցելու համար կը վաւերացուի այն ժամանակ, երբ որ Հայաստանը համապատասխան լինի Եւրոմիութեան չափանիշերի եւ օրէնքների հետ։

   Ինչու այս հարցումը․ կարեւոր է յատկապէս հետեւեալ հարցը նկատի ունենալով,-

Եւրոմիութեան օրէնքների համաձայն՝ պետութիւնն ու հոգեւոր դաշտը լրիւ առանձին կառոյցներ են եւ մէկը միւսի գործերին միջամտելու իրաւունքը չունի։ Սա ԱՄՐԱԳՐՈՒԱԾ օրէնք է Եւրոպայում եւ եւրոպական կառոյցներում։

Հիմա տեղափոխուենք Հայաստան․․․

Իրենց զարգացած ու առաջադէմ կարծող նիկոլն ու ՔՊ-ական իշխանութիւնները կոպիտ ձեւով միջամտում են Հայ Առաքելական Եկեղեցու հարցերում, որի իրաւունքը ՉՈՒՆԵՆ ո՛չ առաջադէմ կառոյցների օրէնքների համաձայն, ոչ էլ բարոյապէս։

Հէնց այս հարցը բաւական է, որ մերժուի Հայաստանի դիմումը՝ Եւրոմիութեանը մաս կազմելու համար, ԵԹԷ այդ կառոյցը դիմանայ մինչեւ դա, չկազմաքանդուի, կամ՝ Հայաստանի դիմումը վաւերացնելու ժամանակ՝ նկատի չունենան հէնց իրե՛նց օրէնքները՝ լրիւ քաղաքական նպատակներով։

Ու ես եզրակացնում եմ,-

ա- Չի կարող պատահի, որ Հայաստանի քաղաքական ողջ դաշտը չիմանայ այս մասին;

բ- Նոյնը Հայաստանի իրաւական դաշտի պարագայում է։ Լռել են, չէ՞;

գ- Նոյնը կարող ենք ասել Հայ Առաքելական եկեղեցու զոյգ կաթողիկոսութիւնների, նրանց ենթակայ կառոյցների եւ երկու պատրիարքարանների դէպքում։ Լռել են, չէ՞;

դ- Ու ես ինձ իրաւունք եմ տալիս վերջին եզրակացութիւնն անել որ՝ նիկոլն ու ՔՊ-ական իշխանութիւնները ընդհանրապէս նպատակ չունեն Հայաստանը Եւրոմիութեան անդամը դարձնեն։ Սա ասելու համար կան ուրիշ հիմքեր եւս։

          Թուրքի, ջհուդների եւ գլոբալիստների դրածոյ՝ ՔՊ-ական իշխանութիւնները, պարզապէս, թուրքի հրամանն են կատարում՝ մեծ հարուած հասցնելով մեր ազգային ԲՈԼՈՐ հիմքերին, օրինակ մեր ազգային եկեղեցուն։

          Ռուսաստանի հետ յարաբերութիւնները լարելու նպատակն էլ երկիրը կործանելն ու դա թուրքի տիրոյթ դարձնելը։ Այստեղ եւս ես չեմ նկատում Ռուսաստանն ու Արեւելքը՝ Եւրոմիութիւնով ու Արեւմուտքով փոխարինելու ուղղութիւն։ Յօդուածի մը սահմաններում հնարաւոր չէ այս ամբողջը քննարկել։ Գրեցի վերջին եզրակացութիւնը։

*     *     *

         Արդէն գրել եմ իմ կարծիքը մեր եկեղեցում կուսակրօնութեան վերաբերեալ։ Դա յատկապէս մեր դարում անիմաստ է։ Մեր եկեղեցին ի սկզբանէ մերժել է կուսակրօնութիւնը, կաթողիկոսական գահը ժառանգում էին կաթողիկոսի աւագ որդիները։

Նաեւ,-

           Թող ձեզնից որեւէ մէկը ինձ գրի Աստուածաշնչի ո՞ր բաժնում խօսք ու պատգամ կայ, որ արգելում է հոգեւորականներին ամուսնանալու եւ զաւակներ ունենալու։ Ես նման բան չեմ կարդացել։ Գուցէ սխալւում եմ։ Չէ՞ որ Աստուած քահանայութիւնը տուեց Ահարոնի տոհմին, որ ժառանգաբար փոխանցուի․․․

Հիմա ուրիշ հարցում,-

          Կուսակրօնութիւնը խախտե՞լն է դաւաճանութիւն, թէ՞ հայրենիքը թշնամուն տալը․․․

          Չէ՞ք կարծում, որ ժամն է մեր եկեղեցում վերանայուի կուսակրօնութեան հետ կապուած՝ ուրիշի ՊԱՐՏԱԴՐԱՆՔԸ, եւ դա թողնել անձին՝ նրա ընտրութեանը։ Իհարկէ, մեր դարում լրիւ մերժելի է կաթողիկոսութեան գահը ժառանգաբար փոխանցելը։

         Կուսակրօնութեան պարտադրանքը պիտի վերացնել։ Սեռային յարաբերութիւն ունենալը մարդու ամենատարրական ու բնական իրաւունքն է, եւ դա խտիր ու բացառութիւն չի ճանաչում։

*     *     *

   Հայաստանի Ազգային Ժողովը, իրականում՝ ԱՊ-Ազգային Ժողովը հերթական թատրոններն է բեմադրում զոմբիների համար։ Նրանց էութիւնը հէնց 2018-ի Ապրիլին պարզ էր ինձ համար, ու ցաւալիօրէն, այն ինչ գրել եմ 2018-ի Մայիսին՝ հերթով իրականանում է։

         ՔՊ-ն ու Հայաստանի քաղաքական դաշտը ո՛չ առաջադէմ է, ոչ էլ ձգտում է անդամակցել իբր թէ առաջադէմ կառոյցներին։ Եղածը թատրոն է ազգիս համար՝ ազգս խորտակելու նպատակով։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին