Ուրբաթ, 24. 03. 2023

Հոգեհանգստեան Կարգ Համայնավար Բռնապետութեան Զոհ Դարձած Հոգեւորականների Համար

Ապրիլի 6-ին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Նահատակ հոգեւորականաց յուշապատի առջեւ, նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարուեց հոգեհանգստեան կարգ համայնավար բռնապետութեան զոհ դարձած հոգեւորականների համար:

Դեռեւս 2017 թուականին Ամենայն Հայոց Հայրապետի կողմից ապրիլի 6-ը հռչակուել էր համայնավարական բռնապետութեան տարիներին հալածանքների ու աքսորի ենթարկուած եւ նահատակուած հոգեւորականների յիշատակութեան օր:

Արարողութեանը Մայր Աթոռի միաբանութիւնն աղօթք բարձրացրեց առ Աստուած նահատակուած հոգեւորականների հոգիների խաղաղութեան համար:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին