Երեքշաբթի, 23. 04. 2024

spot_img

ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԻՐ ՎՐԱՅ ՊԷՏՔ Է ՎԵՐՑՆԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ԶՕՐԱԿՑԵԼՈՒ և ՔԱՋԱԼԵՐԵԼՈՒ ՊԱՐՏՔԸ. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

Յունուարի 28-ը հայկական բանակի օրն է։ 30 տարի առաջ՝ 1992 թուականին վերակազմաւորուեց աւելի քան 4000 տարուայ պատմութիւն ունեցող մեր ազգային բանակը։ Հայկական բանակը պատմութեան ընթացքում տարել է բազում խոշոր յաղթանակներ, և մինչև այսօր հայ զինուորի երակներում հոսում է հայրենիքի անկոտրում պաշտպանի արիւնը։ Նոյնիսկ 1915 թուականի ցեղասպանութեան օրերին հայ մարտիկը զէնք վերցրեց ձեռքը և այնպիսի նուիրեալների գլխաւորութեամբ, ինչպէս Զօրավար Անդրանիկը և միւս զինակիցները, կարողացաւ համախմբել հայ ազգին՝ ընդդէմ թշնամու։ Դա էլ հենց ծնունդ տուեց 1918 թուականի Սարդարապատի հերոսամարտը՝ կերտելով Հայոց նոր պետականութիւնը։

Իր պատմութեան ընթացքում, սակայն, հայ ազգը տեսել է նաև ապազգային իշխանութիւններ, որոնք չեն գնահատել հայրենիքի կարևորութիւնը և գործարքի գնացել թշնամու հետ՝ թիկունքից դաշունահարելով հայ զինուորին։ Այսօր ևս մենք այդպիսի իշխանութիւն ունենք, որի համար չկայ ազգ և հայրենիք, կայ միայն այսօրուայ շահ։

Հայկական բանակի օրը՝ Յունուարի 28-ին, նշուելու է առանց ազգային ինքնութիւն ունեցող իշխանութեան ներկայացուցիչների։ Նախագահի պաշտօնը զբաղեցրած անձը հրաժարական է ներկայացրել, բանակին նուիրուած արարողութիւններին ներկայ չեն լինելու վարչապետը և գլխաւոր շտաբի պետը՝ իւրաքանչիւրն առաջ քաշելով կասկածելի պատճառաբանութիւններ։ Թշնամասէր իշխանութեան այս վարքագիծը հերթական ապացոյցն է պարտութեան համար բանակին մեղաւոր համարելու և բանակին միայնակ թողնելու շարունակական քաղաքականութեան:

Ազատագրական շարժումը կոչ է անում ազգային ինքնութեան գիտակցում ունեցող բոլոր հայրենակիցներին իրենց վրայ վերցնելու Հայոց Բանակին զօրակցելու և քաջալերելու պարտքը: Այդ օրը իւրաքանչիւրս մեր գործողութիւններով, յայտարարութիւնով, տարբեր խորհրդանշական վայրեր այցելելով (Եռաբլուր, Մայր Հայաստան, Ծիծեռնակաբերդ և այլն) պէտք է շնորհաւորենք, զօրակցենք և քաջալերենք մեր Հայոց Բանակին: Հայոց բանակը չի պարտուել: Պատերազմը չի աւարտուել:

Ազատագրական շարժման համակարգող խորհուրդը 2022թ. յունուարի 28-ին, ժամը՝ 15։00-ին լինելու է Երևանի Զօրավար Անդրանիկի թաղամասում (Հարաւարևմտեան թաղամաս)՝ Զօրավար Անդրանիկի յուշարձանի մօտ: Զօրավար Անդրանիկը՝ որպէս հայ զինուորի ու զօրավարի հաւաքական կերպար հանդիսանում է հայ ազատագրական պայքարի և հայ ազգի պաշտպանի խորհրդանիշ: Մեր զօրավարին ու զինուորին հայ ազգը բազմաթիւ երգեր ու բանաստեղծութիւններ է ձօնել։

Շնորհաւոր տօնդ Հայոց Բանակ:

28.01.2022թ., ք.Երևան                                             
Ազատագրական շարժման
Համակարգող խորհուրդ
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին