Կիրակի, 06. 10. 2024

spot_img

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ընդունեց Մայր Աթոռի Եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) Հովանու Ներքոյ Գործող Հայորդեաց Տների Տնօրէնութեանը

Յունուարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի եւ Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) հովանու ներքոյ գործող Հայորդեաց տների տնօրէններին ու փոխտնօրէններին:

Հանդիպման սկզբում Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ․ Յարութիւն վարդապետ Կիրակոսեանը Հայորդեաց տների տնօրինութեան անունից շնորհաւորեց Նորին Սրբութեանը Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առիթով` մաղթելով քաջառողջութիւն եւ երկարամեայ անսասան հովուապետութիւն ի փառս Հայ Եկեղեցու եւ Հայրենիքի:

Հայորդեաց տների տնօրինութեան անունից Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների կապակցութեամբ իր շնորհաւորանքները յղեց նաեւ Հայորդեաց տների տեսչի ժամանակաւոր պաշտօնակատար տիկին Լիաննայ Առաքելեանը:

Նորին Սրբութիւնը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցելով Հայորդեաց տների տնօրինութեանը, մեծապէս կարեւորեց Հայորդեաց տների առաքելութիւնը հայ ժողովրդի եւ Եկեղեցու կեանքում: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը յայտնեց Հայորդեաց տների տնօրինութեանը, մանկավարժներին եւ վարչութեան անդամներին նախանձախնդիր ու նուիրեալ աշխատանքի համար` յորդորելով վերջիններիս շարունակել  իրենց արդիւնաւոր առաքելութիւնը մատաղ սերնդին ճիշտ խնամք ու դաստիարակութիւն ապահովելու գործում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ Հայորդեաց տների առջեւ ծառացած խնդիրների յաղթահարման եւ վերջիններիս գործունէութիւնն առաւել արդիւնաւոր դարձնելու ուղիներին: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին