Երեքշաբթի, 18. 03. 2025

spot_img

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Դատապարտում Է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգութիւնն է յայտնում մայիսի 27-ի առաւօտեան Գեղարքունիքի մարզի սահմանային հատուածում` ՀՀ ԶՈՒ N զօրամասի պահպանութեան տարածքում, ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի շրջափակման եւ գերեվարման առնչութեամբ, ինչին յաջորդեց նաեւ նուաստացուցիչ պատկերների հրապարակումը համացանցում։

Խստօրէն դատապարտելի է Ադրբեջանի իշխանութիւնների նման վարքագիծը, որը ոտնահարում է միջազգային իրաւունքի դրոյթները, հակասում արարչապատուէր մարդասիրութեան համամարդկային ընկալումներին։

Վերջին օրերին հայ-ատրպէյճանական սահմանի Գեղարքունիքի եւ Սիւնիքի հատուածներում տեղ գտնող իրադարձութիւնները ոտնձգութիւն են Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխանութեան եւ մեր ժողովրդի խաղաղ ու անվտանգ կեանքի իրաւունքի հանդէպ։ Նմանօրինակ սադրիչ գործողութիւններն ի ցոյց են դնում Ադրբեջանի ռազմատենչ իրական միտումները՝ վտանգելով տարածաշրջանում խաղաղութեան վերականգնման եւ կայունութեան հաստատման ուղղութեամբ ներդրուող բազմակողմանի ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային հանրութեանը եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան միջազգային ատեաններին քայլեր ձեռնարկելու՝ հայ զինծառայողներին ու մնացեալ ռազմագերիներին ազատ արձակելու եւ կանխելու նորանոր անցանկալի զարգացումները տարածաշրջանում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին