Հինգշաբթի, 09. 05. 2024

spot_img

Օղակը Սեղմւում Է Պայտընի Շուրջ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Կարեւոր եմ իմանում, որ հետեւենք ԱՄՆ-ում տեղի ունեցող զարգացումներին։ Պարզ է, բոլոր նորութիւնները հնարաւոր չէ իմանալ եւ տեղեկացնել, բայց կան կարեւոր լուրեր, որոնք ապագայի իմաստով մեծ նշանակութիւն կունենան։

    ա- ԱՄՆ-ում ֆետերալ մի դատաւորի որոշումով արգելք է դրուել Սպիտակ Տան պատասխանատուների դիմաց՝ ճնշում բանեցնելու մետիայի վրայ, որպէսզի գրաքննութեան ենթարկեն Միացեալ Նահանգներին եւ ԱՄՆ Գործադիր իշխանութեան գործունէութեանը վերաբերող լուրերը։ Այդ սահմանափակումն ու գրաքննութիւնը կար մի քանի ընկերային համացանցերի նկատմաբ, եւ այդ դատաւորը դա համարեց խօսքի ազատութեան, լրագրական կանոնների եւ ԱՄՆ Սահմանադրութեան դէմ։ Այս որոշումը տարածւում է ոչ-միայն Սպիտակ Տան վրայ․ ներառուած են մի քանի պետական, կառավարական հաստատութիւններ եւս։

    բ- Սպիտակ Տան այդ հատուածում, որտեղ գտնւում է նախագահի աշխատավայրը, ապահովական ուժերը սպիտակ գոյնով փոշի յայտաբերեցին։ Վտանգը կանխելու համար տարհանեցին այդ բաժնի աշխատակիցներին, իսկ Ճօ Պայտընը իր ամառային հանգստավայրում էր, մայրաքաղաքում չէր։

    Ստուգումներից յետոյ պարզուեց, որ այդ փոշին քոքային է․․․ Հաւանական է այս հարցով հարցաքննեն Ճօ Պայտընի որդուն՝ Հանթեր Պայտընին։ Նա թմրանիւթ էր/ է գործածում։ Ճօ Պայտընի՝ փոխնախագահ եղած ժամանակ, Հանթեր Պայտընը երկու անգամ հիւանդանոց տեղափոխուելուց եւ բուժուելուց յետոյ՝ բարձր աշխատավարձով երկու կարեւոր պաշտօններ ստացաւ Ուքրանիայում եւ Չինաստանում։ Քոնկրեսը այս հարցն էլ ուշադրութեան կեդրոնում է պահել, ու հաւանական է Ճօ Պայտընի նկատմամբ փտածութեան գործարքի մեղադրանքով՝ հարցաքննութիւններ սկսուեն։ Հանթեր Պայտընին՝ բուժուելուց մէկ ամիս յետոյ նման պաշտօնների բերելը՝ մի բաժինն է Պայտընի ու նրա ընտանիքի փտածութիւն համարուող մեղադրանքներից։

    Չեմ գրում միւս լուրերը։ Նշեմ,- Ճօ Պայտընի լեզուական սայթաքումները ամեն օր է։ Դուք կարող էք առցանց գտնել դրանք։

    Իմ կարծիքով օղակը գնալով սեղմւում է ոչ-միայն Ճօ Պայտընի, այլ Դեմոկրատ կուսակցութեան հին թեւի շուրջ։ Սա հիմնականում անում է Դեմոկրատ կուսակցութեան նոր թեւը։

*     *     *

    Յուլիսի 4-ը Միացեալ Նահանգների անկախութեան օրն է, որ ամբողջ երկրում նշւում է մեծ շուքով։ Մի քանի օր առաջ՝ Յուլիսի-ին, նախագահ Թրամփը Հարաւային ՔԱրոլայնա նահանգում էր ու մի քանի տասնեակ հազարաւորների հետ միասին նշեցին ԱՄՆ անկախութեան տօնը։ Այս թիւը շատ նկատառելի էր, եւ դեմոկրատ լրատուներն էլ ստիպուած եղած անդրադառնալ դրան՝ թէեւ շատ սեղմ ու վերնագրային։

    Տոնալտ Թրամփի նախընտրական հաւաքներին մասնակցում են հազարաւորներ։ Նոյն թիւը չի գոյանում հանրապետական ուրիշ թեկնածուների նախընտրական հաւաքներում․ բնաւ համեմատելի չեն։ Ճօ Պայտընը նախընտրական հաւաք, պարզ է, չի կարող ունենալ, իսկ միւս թեկնածու Ռապըրթ Քենետիի հաւաքների եւ խօսքերի վերաբերեալ էլ մամուլը լուռ է։ Ես չեմ կարող ստոյգ բան ասել նրա մասին, քանի որ նա գրաքննութեան է ենթարկւում հէնց իր կուսակցութեան եւ ամերիկեան մետիայի կողմից, որի գերակշիռ մասը դեմոկրատ լրատուներն են։

    ԱՄՆ-ն նահանջի մէջ է ամեն տեղ, բայցի, ըստ երեւոյթին, միայն Հայաստանում։ Մի բան շատ պարզ ու նշմարելի է,- նիկոլը քայլ առ քայլ գործադրում է Ճոն Պոլթոնի հակահայ ծրագրերը՝ խաղաղութեան, առաջադիմութեան ու նման սիրուն խօսքերով ու լոզունգներով։

    Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին յայտարարութիւններին պատասխանել են հէնց հայրենի մտաւորականները, կամ՝ այն անհատ գործիչները, որոնք դեռ կազմակերպուած ուժ չեն ներկայացնում։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին