Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

ՀԱՀԳԲ Մարտիկ Փիեր Կիւլիւմեանի Աճիւնն Ամփոփուեց «Շահումեան» Գերեզմանատանը

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Այսօր՝ Մայիսի 21-ին, Էջմիածնի Սուրբ Գայիանէ եկեղեցում, Սուրբ Պատարագի աւարտին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Հայոց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների ներկայութեամբ կատարուեց Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Կիւլիւմեան հոգեհանգստեան կարգը։

Նոյն օրը, Փիեր Կիւլիւմեանի աճիւնը՝ տարբեր երկրներից Հայաստան ժամանած հարազատների եւ մի խումբ մարտական ընկերների ներկայութեամբ,  առժամանակ ամփոփուեց Երեւանի Շահումեանի անուան գերեզմանատանը։

Փիեր Կիւլիւմեանը Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի Եւրոպայի տարածքի ռազմական պատասխանատուն էր։  Կազմակերպել ու անձամբ մասնակցել է բազմաթիւ զինուած գործողութիւնների, այդ թւում՝ 1981-ի Մարտի 4-ին, Փարիզում ԱՍԱԼԱ-ի «Շահան Նաթալի» խմբակի  իրականացրած գործողութեանը, որի ընթացքում գնդակահարուել են երկու թուրք բարձրաստիճան դիւանագէտներ:

Նրա նահատակութիւնից 40 տարի անց՝ նախորդ տարի Դեկտեմբերի սկզբին, Փարիզից Հայրենիք փոխադրուեց  Կիւլիւմեանի աճիւնը՝ ընտանիքի ցանկութեամբ եւ մեր կազմակերպութեան նախաձեռնութեամբ։

1982-ի օգոստոսի 2-ին, Փարիզում` դժբախտ պատահարի հետեւանքով մահացած ՀԱՀԳԲ մարտիկի աճիւնը պէտք է ամփոփուեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նուիրուած յուշահամալիրում,  որտեղ արդեն 23 տարի տեղադրուած է նահատակ ընկերոջ տապանաքարը։

Սակայն Մայիսի 19-ի առաւօտեան, Հայաստանի գործող իշխանութիւնը՝ ի դէմս Պաշտպանութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնատարի, իր նախաձեռնութեամբ մեր ներկայացուցչի հետ հանդիպելով, յղում է կատարել Հայաստան – Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման գործընթացի հրամայականներին եւ պատրուակելով անհիմն ու յերիւրածին պատճառաբանութիւններ, պաշտօնապէս հաղորդել է, որ չի արտօնւում նահատակ ընկերոջ աճիւնի ամփոփումը Եռաբլուրում։

Առաջիկայում մենք հանդէս կգանք յայտարարութեամբ, հանրութեանը պարզաբանելու՝ ընկերոջ աճիւնը Եռաբլուրում ամփոփելու դէմ գործադրուած մեքենայութիւնները եւ արձանագրելու՝ կատարուածին մեր քաղաքական գնահատականը:

21 Մայիսի 2023

Հայկական Ժողովրդային Շարժում

Կենտրոնական Խորհուրդ (Վերակազմեալ)

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին