Ուրբաթ, 29. 03. 2024

spot_img

Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն Այցելեց Մարտական Դիրքեր

Դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ Զու հոգեւոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսէս վարդապետ Սարգսեանի, Գեղարքունեաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթեւ վարդապետ Բարսեղեանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցութեամբ այցելեց Հայաստանի Հանրապետութեան արեւելեան սահմանագծի մարտական դիրքեր: Նորին Սրբութեանը դիմաւորեց ՀՀ ՊՆ գլխաւոր շտաբի պետի­տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկեանը:

    Հայոց Հայրապետը, իր օրհնութիւնն ու բարեմաղթանքները փոխանցելով հայրենեաց պաշտպաններին, մեծապէս արժեւորեց հայ զինուորների եւ հրամանատարների նուիրեալ ու անձնուէր ծառայութիւնը հայրենիքին:

    Ամենայն Հայոց Կաթողիկոսն անփորձանք եւ ապահով ծառայութիւն մաղթեց ամէնքին` նշելով, որ մեր զինուորականները մշտապէս Հայոց Հայրապետի եւ հայ եկեղեցականների աղօթքներում են:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին