Հինգշաբթի, 28. 03. 2024

spot_img

Նախկին Հայաստանն եմ Ուզում

Սլաք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Երեւանի վաճառքի մի կենտրոնում պայյթիւնից յետոյ, եւ ի տես այն ապազգային, ես կասէի՝ նոյնիսկ անմարդկային, արձագանքին, որ ունեցան երեւանցիները հայութեան համար սգոյ օրում, արդէն պայթել է գիտակից ու հասկացող մարդկանց զայրոյթը, եւ սոցցանցերով ահռելի քանակով գրառումներ կան,- Մենք նախկին Հայաստանն ենք ուզում․․․ Եւ դա ասում են երիտասարդները։

Պայթիւնի զոհ դարձան հինգ հոգի։ Աւելի քան 60 հոգի վիարաւորուել են․ 25 հոգի անյայտ կորել են։ Բայց նոյն օրը, Երեւանի մի պողոտայում տեղի ունեցաւ խրախճանքի ու երաժշտական համերգի երեկոյ․․․ Նախաձեռնողները չբեկանեցին իրենց այդ համերգը․․․ Ու հայերին ամօթանք տուեց մի ռուս աղջիկ․ նա պահանջեց հայերի համար այս սգոյ պահերին՝ չշարունակել համերգը․․․ Այդ նկատողութիւնից յետոյ, «հայերը» խելքի ընկան ու չշարունակեցին այդ համերգը։

Այս մենք երբ դարձանք այսքան ապազգային, այսքան անմարդկային։

Վաղուց, շատ վաղուց նկատելի է, որ հայը որպէս ԱԶԳ եւ հաւաքականութիւն հիւանդ է։ Մէկս միւսի նկատմամբ կարեկցանք չունենք։ Հարեւանի, ազգակցի ու ազգի ցաւը չենք կիսում մենք։ Հիւանդութիւնը խորն է, եւ հիւանդ ազգը չի կարող տիրութիւն անել իր երկրին․․․ ԴՈՒՐՍԸ  ՈՒՇԱՆՈՒՄ  Է  ՇԱՏ․․․ Յոյս չկապենք հայերի կամ «հայերի» հետ։ Հայը հիւնադ ազգ է, իսկ «հայերը» անունով հայեր՝ դրսի ուժերին ծառայող իշխանութիւն եւ անհատ գործակալներ են։

Վերի նկարին մէջ ռուս աղջիկ մը նկատողութիւն է անում համերգը չյետաձգած անձանց։ Նաեւ կցում եմ ներքեւը մի գրութիւն՝ այն հարիւարաւոր գրութիւններից, որ մարդիկ երազում են անցեալը․․․ Չեմ ուղարկի այն տասնեակ տեսանիւթերը, որ հայերը կիսել են խորհրդային շրջանից․ շինարարութիւն, գիտական կենտրոնների բացում, գրական վիթխարի դէմքերի ներկայացում, կինոնկարներից հատուածներ եւ այլն։

Հայերը նախկինն են ուզում։ Իհարկէ, այս եւ նման նիւթերին դէմ կը լինեն «հայերը»․․․ Չարկերտաւոր հայերը։ Խորհրդային կարգերում հայերը շատ, շատ աւելի ազգային էին՝ քան թէ ՀԻՄԱ՝ «ազատութեան» եւ «անկախութեան» պայմաններում․․․ Սա իրականութիւն է։

Ոմանք խորհրդային կարգերն են քննադում․․․ ՀԻՄԱ ի՞նչ վիճակ է Հայաստանում․․․ Կամ՝ իրենք ինչ են որ․․․

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին