Երեքշաբթի, 19. 03. 2024

spot_img

Աշխարհում, եւ․․․ Արցախում

Սլաք

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Նիկոլն ու Ալիեւը շատ համադրուած են խաղում Արցախին եւ Հայաստանին վերաբերող հարցերում։ Շատ, շատ համադրուած են խաղում։

Արցախում ազրպէյճանական կողմի յարձակողական գործողութիւններից յետոյ, տեսանք ռուսատեացների եւ թրքական կառոյցներին կցուածների արագ արձագանգն ու քննադատութիւնները, որ ուղղուած էին ռուս խաղաղապահներին, իսկ քննադատութիւնն էլ եղաւ անհեթեթ․․․ Դուք եկել էք խաղաղութիւն պահել Արցախում, բայց չէք կարողանում իրագործել ձեզ վստահուածը։

Յիշենք խաղաղապահների թիւը եւ Արցախի շուրջ բոլորը քանի քիլոմեթր է։ 2020-ի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան համաձայն՝ խաղաղապահները պարտականութիւն ունեն պահպանել շփման գիծն ու  սահմանները։ Իսկ երկու օր առաջ ազրպէյճանական յարձակումը նաեւ ԱԹՍ-ներով էր, որ ղեկավարւում է հեռահար․․․ Երկու զոհն ու 14 վիրաւորը ԱԹՍ-ների յարձակման հետեւանքով են․․․ Ամեն ինչ պարզ է։

Եւ ո՞րն է այս աղմուկի նպատակը․․․ Հարցականի տակ տանել ռուս խաղաղապահների գործունէութիւնն Արցախում, գուցէ պահանջ դնել, որ ռուս խաղաղապահները հեռանան եւ նրանց փոխարինեն ուրիշ երկրներից խաղաղապահներ։ Այս մասին նախկինում է խօսուել է, եւ թուել են այն երկրներին, որոնք կարող են փոխարինել ռուսներին․ յիշողութեամբ ասեմ,- Ֆրանսիա, Սկանտինավեան երկրներ․․․ նոյնիսկ ՆԱԹՕ։

Խօսում էի իմ ծանօթի հետ, որ հանգստանալու համար մի քանի օրով գնացել էր Վրաստանի ծովափնեայ Պաթումի։ Նա վկայում էր, որ Պաթումիի ծովափնեայ հանգստեան բոլոր վայրերը հիմա թուրքերի սեփականութիւնն է, եւ այդտեղ լրիւ թուրքեր են։

Վրաստանն էլ նպատակ ունեցաւ դուրս մղել ռուսական գործօնը իր տարածքից։ Նրանք յոյս ունէին, որ Վրաստանի մէջ մեծ ներդրում կ՛ունենան եւրոպական երկրները, եւ Վրաստանը արագ կը դառնայ Եւրոմիութեան անդամ․․․ Ու քանի որ վրացիները սաւառնում էին հեռուներում, բացի այն որ ունեցան հողային կորուստներ, ռուսների հեռանալուց յետոյ այդ պարապ տեղը չլցրեցին եւրոպացիները․․․ Այդ պարապ տեղը լցրեցին թուրքերը, ու հիմա Վրաստանը դարձել է թրքական տիրոյթ։ Բաւ է յիշել աւելի քան 250 մզկիթներ բացելը Վրաստանում՝ մեծ մասամբ ազրպէյճանցի բնակչութեամբ շրջաններում։ Բաւ է յիշենք մեծ թուով թրքական նոր դպրոցների բացումը Վրաստանում։ Բաւ է յիշենք Վրաստանի տնտեսութիւնում թրքերի մեծ ներկայութիւնը․․․

Ահա՛ թէ ինչ են հետապնդում նիկոլն ու ՔՊ-ական իշխանութիւնները։

Արցախից ու Հայաստանից ռուսական գործօնի չէզոքացնելը ամբողջութեամբ ծառայում է թուրքական նպատակներին։ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՄԲ։ Մանուկներ չենք կարծենք, որ ռուսների գնալուց յետոյ՝ Հայաստանում այդ պարապ տեղը կը լցնեն եւրոպացիները, կամ՝ արեւմուտքը՝ ընդհանրապէս։ Դա չպատահեց Վրաստանում, որ աւելի հզօր տնտեսութիւն ունի, ազատ ծովերին ճանապարհ ունի, աւելի մեծ է Հայաստանից՝ իր տարածքով ու բնակչութեամբ․․․ Եւ դա չի պատահելու Արցախում եւ Հայաստանում։

Իհարկէ, սա շատ լաւ իմանում են բոլոր նրանք, ովքեր ռուսատեաց են ձեւանում, կամ՝ իսկապէս ռուսատեաց են։ Ատելութիւն որեւէ ազգի նկատմամբ ֆաշիզմ է։ ՈՐԵՒԷ ազգի նկատմամբ ատելութիւնը ֆաշիզմ է։ Թող սա լաւ իմանան այդ մարդիկ, որ յաճախ իրենց առաջադէմ ու զարգացած են դրսեւորում։ Նրանք ո՛չ զարգացած են, ոչ էլ առաջադէմ են․․․ Նրանք ապրում են խաւար Միջնադարում։

Ու զարմանալի է,- նոյն մարդիկ, որ պահանջում են ռուսներից՝ պաշտպանել Արցախը ամբողջութեամբ, նոյն մարդիկ Հայաստանում ցոյցեր են անում՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու համար։ Նրանք հակասում են իրենք՝ իրենց։ Ռուսների աչքերի աշուղը չեմ, բայց տեսնում եմ իրականութիւնները։

Այո՛, նիկոլն ու Ալիեւը շա՜՜տ համադրուած են խաղում։


Նանսի փելոսիի Թայուան այցելութիւնը անպատասխան չի մնայ Չինաստանի կողմից։ Չինաստանին ծուղակի մէջ գցելու համար էր կազմակերպուել այդ այցը՝ ինչին դէմ էին ամերիկեան բանակի բարձրաստիճան բանակայինները, ե՛ւ նախագահ Ճօ Պայտընը։

Հիմա ի՞նչ պիտի անի Չինաստանը․․․ Չի կարող անտեսել այդ այցը․ դա հնարաւոր չէ։ Չի կարող պատերազմ սկսել․ դա էլ ճիշտ այն նպատակն է՝ ինչ հետապնդում են Դեմոկրատ կուսակցութեան սպառուած ու վտանգաւոր թեւը․․․ Ի՞նչ պիտի անի Չինաստանը։ Կրկնւում է ուքրանիական սցենարը․․․ Պատերազմ պարտադրեցին Ռուսաստանին, ու հիմա ուզում են պատերազմ պարտադրել Չինաստանին։ Ահա՛ նպատակը։

Իհարկէ, Չինաստանը պիտի օղակը կը սեղմի Թայուանի շուրջ։ Բայց, միաժամանակ, ամենաճիշտն այն է, որ չինացիները չընկնեն դեմոկրատների լարած ծուղակը, համբերատար լինեն, մինչեւ որ անցնեն մինչեւ Նոյեմբեր այս անիծուած ամիսները․․․ Ուրիշ ելք չկայ։

Ես կարծում եմ, Չինաստանին դէպի պատերազմ տանելու ուրիշ սրացումներ կը լինեն մօտ ժամանակներում։

Դեմոկրատ կուսակցութեան հին թեւը որոշել է ԱՄԵՆ ԳՆՈՎ յաւէտ իշխանաւոր մնալ․․․ ԱՄԵՆ ԳՆՈՎ․․․ Նոյնիսկ եթէ պէտք է աշխարհում սկսել նոր Աշխարհամարտ։ Այո՛, նրանք իրենց անիմաստ գոյութիւնը շարունակելու համար կը գնան նոյնիսկ նոր աշխարհամարտի։ նանսի փելոսիի Թայուան այցը ունէր նաեւ այս պատգամը, որ ուղղուած էր նաեւ ամերիկեան վերնախաւին։ Նրանք ամեն ինչ կանեն Կոնգրեսում «մեծամասնութիւն մնան»։ Սա իմ գնահատումն է։ Չէ՞ որ արդէն ամերիկեան բանակի մի քանի բանակայիններ զգուշացրել են բոլորին, որ այս անգամ չէզոք չեն մնալու ընտրախախտումների նկատմամբ․․․ փելոսիի պատգամը ուղղուած էր նաեւ սեփական երկրի բանակայիններին։

Աստուած աշխարհին պահապան՝ մինչեւ Նոյեմբեր։ Աստուած աշխարհի բոլոր ժողովուրդների կողքին լինի՝ Նոյեմբերից յետոյ։ ԱՄԵՆ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին