Հինգշաբթի, 28. 03. 2024

spot_img

Դեմոկրատները

Տեսակէտ

Պէտք չի անպայման լրատուները բան հաղորդեն, որպէսզի իմանանք ինչ է կատարւում աշխարհում ընդհանրապէս։ Հենց այն, որ որոշ երեւոյթների մասին ոչինչ չեն ասում, արդէն ապացոյցն է ինչ-որ զարգացումների։ Իսկ այսօր կար մի հետաքրքիր լուր, որին կանդրադառնամ նամակիս վերջում։

Մօտ 3 ամիս է լուր չկայ Քալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետ Նիւսամից։ Նա Նասնսի Փելոսիի զարմիկն է։ Նախքան դա՝ ամեն օր մի քանի լուր կար իրենից, բայց հիմա՝ քար լռութիւն։ Նոյնը՝ որոշ Գոնկրեսականներից։

Ինձ թւում է, որ Դեմոկրատ կուսակցութեան մէջ պառակտումն ու բախումները շատ աւելի սուր են՝ ինչ ես ենթադրում էի․ Փաստը՞․․․ Լրատուների անճար վիճակը դիրքորոշուելու առումով։ Նաեւ, ես կարծում եմ Քալիֆորնիայի նահանգային իշխանութիւններում հիմա մեծամասնութիւն են երիտասարդ դեմոկրատները, որոնք ուզում են հիմնական մեծ փոփոխութիւններ բերել այդ կուսակցութեան մէջ։ Այս ամենը ենթադրում եմ, քանի որ ինքս հեռու եմ այդ միջավայրերից, բայց կարողանում եմ լրատուներին հետեւելով՝ նրանց խօսքը կարդալով, կամ լռութիւնը տեսնելով՝ ինչ-որ ենթադրութիւններ անել։ Հաւանաբար, Քալիֆորնիան հիմա գտնւում է երիտասարդ դեմոկրատների ազդեցութեան տակ։ Այլապէս՝ ինչ իմաստ ունի դեմոկրատ նահանգապետի մասին ոչ-մի լուր, ոչ-մի նորութիւն չհաղորդելը։ Ներքին առճակատումներն այդ կուսակցութեան մէջ մեծ են, որը կարող է որոշիչ դեր ունենալ ԱՄՆ-ի քաղաքական զարգացումներում եւ աշխարհում։

Վաղուց՝ տարիներ առաջ, զգացել եմ այդ ներքին բաժանումները, եւ սկսեցի գրել իմ կարծիքը։ Եղան մարդիկ, որ հակադարձեցին՝ ասելով՝ թէ դու՝ նոր ԱՄՆ-ում, չգիտես քաղաքական միջավայրդ,  չես ճանաչում ոչ ոքի, եւ քո դատումները սխալ են, հեռու են իրականութիւնից։ Բան չունէի ասելու նրանց․ մտածում էի՝ գուցէ ճիշտ են։ Բայց հիմա, երբ որ նորից կարդում եմ իմ գրութիւններն ու Էլ-նամակները, տեսնում եմ ես ճիշտ էի։

Գուցէ մարդն ունի միջավայրը զգալու ինչ-որ ունակութիւն, որ հաւանաբար բնատուր է, ու դա կապ չունի ո՛չ կրթութեան հետ, ոչ էլ մասնագիտութեան հետ։ Դեմոկրատ կուսակցութեան այդ անփառունակ վիճակն այնքան զգալի ու տեսանելի էր ինձ համար, որ ոչ իմ կրթութիւնն ու անգլերէնին չտիրապետելը, ոչ էլ մասնագիտական կրթութիւն չունենալը չխանգարեցին ինձ՝ գրել իմ տեսակէտներն ու նախատեսութիւնները։

Յոյս ունեմ Դեմոկրատ կուսակցութեան մէջ կը յաղթի նոր թեւը/ թեւերը։ Յոյս ունեմ կը յաղթեն երիտասարդները․այլապէս՝ հինը իրեն պարտադրելով, երկիրը կը գնայ դէպի ներքին լուրջ բախումներ՝ ընդհուպ մինչեւ քաղաքացիական պատերազմ։ Յոյս ունեմ, խոհեմ կը գտնուեն մարդիկ։

Դեմոկրատ Գոնկրեսը դեռ չի վաւերացրել դեմոկրատ նախագահ Պայտընի առաջարկած պիւտճէն՝ 2022 թուականի համար։ Ժամանակաւոր համաձայնութիւն կայ մինչեւ 2022-ի Փետրուարի 18-ի համար։ Մի շաբաթ առաջ, Կոնգեսը վաւերացրեց միայն պաշտպանութեան համար՝ 2022 թուականի բուդջէն․ մօտ 770 միլիարդ դոլար, որ 5 տոկոսով աւելի շատ է 2021 տարուանից։ Մանրամասնութիւններ չեմ գրում։

Իսկ ո՞րն է նորութիւնը․-

Գոնկրեսի Ստորին պալատի դեմոկրատները պատրաստւում են փոխել խօսնակ Նանսի Փելոսիին։ Պատրաստւում են գահընկեց անեն նրան, ով մօտ 20 տարի զբաղեցնում է այդ պաշտօնը։ Դժգոհութիւնը մեծ է նրանից ու այդ կուսակցութեան սպառուած/ վերջացած հներից։ Հենց Նանսին շարքից հանեց 2024 թուականի նախագահական ընտրութիւններում՝ Դեմոկրատ կուսակցութեան ամենահաւանական թեկնածու՝ Նիւ Եորքի նախկին դեմոկրատ նահանգապետին՝ ճանապարհը հարթելու համար իր զարմիկ՝ Քալիֆորնիայի ներկայ նահանգապետի համար։ Ներքին այդ մաքրագործումներն էլ յաւելեալ պատճառ դարձան աւելի սուր ներքին բախումների։ Իսկ այդ պառակտումները երկար տարիների անցեալ ունեն․ նորութիւն չեն։

Գոնկրեսի Ստորին պալատի խօսնակի համար ամենահաւանական թեկնածուն Նիւ Եորքից ընտրուած գոնկրեսական Hakeen Jeffries -ն է։

Դեմոկրատ պարագլուխները իսկապէս չէի՞ն նախատեսում, որ իրենց ստերն ու ԱՄՆ Գործադիր իշխանութիւնը զաւթելը շուռ է գալու հենց իրենց գլխին։ Իսկապէս այդքա՞ն կարճատես էին։ Զարմանալի է շատ։ Ներքին այդ բախումներում ոչ-մի դեր չունեն հանրապետականները։ Կարեւորութեամբ հետեւենք ԱՄՆ-ում տեղի ունեցող հասարակական, տնտեսական ու քաղաքական զարգացումներին․ դրանց նշանակութիւնը համաշխարհային է։ Այդ պարագլուխները ապագայ նախագահի թեկնածու գտնելու՝ տենդագին փնտռտուքի մէջ են, որ լինի իրենց թիմից․․․ Սա էլ զարմանալի է շատ։

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին