ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՒ ՀԱՒԱՔԱԿԱՆ ՍԹԱՓԵՑՄԱՆԸ ՄԻՏՈՒԱԾ
ԱՒՏՈԵՐԹ
Ծիծեռնակաբերդից Սարդարապատ
Ցեղասպանութիւն ապրած հայ ազգը աւելի քան 100 տարի առաջ կարողացաւ միաւորուել և Սարդարապատում ջարդել թշնամուն, վերականգնել հայկական պետականութիւնը։ Ազատագրական պայքարը տուեց իր արդիւնքը բացառապէս ազգային համախմբման շնորհիւ։
Այսօր պատմութիւնը կրկնւում է։ Այսօր Արցախի տարածքի մեծ մասը բռնազաւթուած է, վտանգուած են Հայաստանի սահմանները։ 2020-ի 44-օրյա պատերազմում զոհուեց ամբողջ մի սերունդ: Մեր զաւակները կրկին դառնում են ադրբեջանաթուրքական ահաբեկչութեան զոհ կամ գերեվարւում են՝ ենթարկուելով անասելի տանջանքների։ Իսկ Հայաստանի իշխանութիւնները համարում են, որ գերիները իրենց համար գոյութիւն չունեն։
Այսօր թշնամին մեր դռան շեմին է, իսկ Հայաստանի իշխանութիւնը որևէ կապ չունի հայկական պետականութեան հետ: Հետեւաբար մենք պատրաստ պէտք է լինենք նոր Սարդարապատի։
Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը ազգային միասնութեան համար՝ ազատագրուելու ներքին ու արտաքին թշնամուց։
Մասնակցէք իրազեկման եւ հաւաքական սթափեցմանը միտուած աւտոերթին, որը կը մեկնարկի Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքից և անցնելով 15-ից աւելի բնակավայրերով՝ կ՛աւարտուի Սարդարապատի յուշահամալիրի մօտ։
Աւտոերթի մեկնարկի վայրը՝
Երևան, Ծիծեռնակաբերդի Հայոց Ցեղասպանութեան թանգարանի մօտ
(Մարզահամերգային համալիրի հետևի աւտոկայանատեղ)
Օր՝ Շաբաթ, դեկտեմբերի 11-ին Ժամը՝ Առաւօտեան 11:00-ին
Աւտոերթի երթուղին՝
Ծիծեռնակաբերդ-Արշակունեաց պողոտայ -Գարեգին Նժդեհի հրապարակ-Արգաւանդ գիւղ-Գեղանիստ գիւղ-Ազատաշէն գիւղ-Խաչփառ գիւղ-Հայանիստ գիւղ-Ոսկեհատ գիւղ-Էջմիածին քաղաք-Արտիմետ գիւղ-Խորոնք գիւղ-Առատաշէն գիւղ-Տարօնիկ գիւղ-Ակնալիճ գիւղ-Մեծամօր քաղաք-Արմաւիր քաղաք-Սարդարապատ գիւղ-Սարդարապատ Յուշահամալիր
Նոյն օրը՝ ժամը 15։00-ին Սարդարապատում տեղի կ՛ունենայ հանրահաւաք։
Ազատագրական շարժումը շարունակում է պայքարը՝
հասնելու Հայաստանի վարչապետի և նախագահի հրաժարականին։