Ուրբաթ, 07. 10. 2022

Աբեղայական Անդրանիկ Ս. Պատարագ Լիբանանի Հայոց Թեմի Եկեղեցիներէն Ներս

Ուրախութեամբ կը տեղեկացնենք, որ Կիրակի, Օգոստոս 1, 2021-ին, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանական ուխտի նորաօծ հինգ աբեղաները, իրենց անդրանիկ Ս. Պատարագը պիտի մատուցեն Լիբանանի Հայոց Թեմի հետեւեալ եկեղեցիներէն ներս .-

 
 Սրբոց Քառասնից Մանկանց Եկեղեցի (Նոր Մարաշ

        – Հոգեշնորհ Տէր Երեմիա Աբղ. Տէկիրմէնճեան

Սուրբ Սարգիս Եկեղեցի (Նոր Սիս) ՝

        – Հոգեշնորհ Տէր  Եզրաս Աբղ. Թէնէքէճեան

Սուրբ Յարութիւն Եկեղեցի (Ռմէյլ

        – Հոգեշնորհ Տէր Եզեկիէլ Աբղ. Սէլլումեան

Սուրբ Աստուածածին Եկեղեցի (Նոր Ատանա

        – Հոգեշնորհ Տէր Եսայի Աբղ. Էօրտէքեան

Սրբոց Վարդանանց Եկեղեցի (Նորաշէն

        – Հոգեշնորհ Տէր Եղիա Աբղ. Մալխասեան

Բարեբաստիկ այս առիթով, սիրով կը հրաւիրենք մեր բարեպաշտ ժողովուրդը ներկայ գտնուելու Հայ Եկեղեցւոյ ծառայական անդաստանէն ներս մուտք գործող նորընծայ մեր հինգ աբեղաներու Ս. Պատարագին եւ լսելու անոնց անդրանիկ պատգամը:

ԴԻՒԱՆ ԱԶԳ. ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին