Գրիգորի Ալեքսեյի Սարգիսով (Սարգսեան) (9 Յուլիս 1902, Փիաթիկորսք, Ռուսաստան – 1964, Երեւան, ՀԽՍՀ), խորհրդային հայ բեմադրիչ, դերասան, սենարիստ։
Գրիգորի Սարգիսով, ծնած է 1902 թուականին Պյատիգորսկ քաղաքին մէջ։ 1926 թուականին աւարտաղ է Լենինգրադի համալսարանի հասարակագիտութեան բաժինը։ Աշխատած է «Սովկինո» կինոստուդիայի մէջ որպէս բեմադրիչ-պրակտիկանտ։ Տարբեր տարիներ եղած է Հայֆիլմի, Լենֆիլմի, Գորկի անուան ստուդիայի եւ Մոսֆիլմի բեմադրիչը: