Արտաշէս Արզումանեան (5 Մայիս 1898, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ — 22 Յունիս 1985), հայ խորհրդային դերասան։ Ատրպէյճանական ԽՍՀ (1954) եւ ՀԽՍՀ (1971) ժողովրդական արտիստ։1941 թուականէն ԽՄԿԿ-ի անդամ։
1929-1949 թթ. աշխատած է Պաքուի, 1949-1954 թթ.` Ստեփանակերտի հայկական թատրոններուն մէջ։ 1956 թուականէն Լենինականի Մռաւեանի անուան թատրոնի դերասան է։ Վ․ Ի․ Լենինի դերը առաջին կատարողներէն է՝ հայ բեմին վրայ։
Արտաշէս Արզումանեանի լաւագոյն դերակատարումներէն են՝ Հայրապետը, Մինթոեւը (Շիրվանզադէի «Նամուս», 1936, «Մորգանի խնամին», 1949), Սալամովը (Ճապարլիի «1905 թուին», 1937), Բալաբեկը (Նայիրի Զարեանի «Աղբիւրի մօտ», 1950), Մելիք աղան (Վաղարշեանի «Օղակում», 1956), (Նազարը Դերենիկ Դեմիրճեանի «Քաջ Նազար»), 1965) եւ այլ դերեր։