«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Ալեքսանդր Ռոտինեան (անգլերէն՝ Alexander Rotinoff, ռուսերէն՝ Александр Ротинов, 20 Մարտ 1875 – 26 Ապրիլ 1934), 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարու սկիզբի հայազգի ճարտարագէտ եւ ճարտարապետ:
Ալեքսանդր Ռոտինեանը գործած է Կովկասի մէջ:
Հայ ճարտարապետ, ԽԸՀՄ ճարտարապետական ակադեմիոյ թղթակից անդամ (1937), ՎԽԸՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1937), Թիֆլիսի գեղարուեստի ակադեմիոյ փրոֆեսոր (1926 թուականէն) Գաբրիէլ Տէր-Միքելեանի հետ միասին 1901-ին ձեռնարկած է Պաքուի մէջ հայկական եկեղեցւոյ շինարարութեան:
20-րդ դարու սկիզբին Ալեքսանդր Ռոտինեան իր ընտանիքին եւ որդիին՝ Միքայէլ Ռոթինոֆի հետ միասին անցած է Մեծն Բրիտանիա: Միքայէլին զաւակը՝ Գէորգ Ռոթինոֆը 1952-ին հիմնած է Rotinoff Motors Ltd. ընկերութիւնը:
Ալեքսանդր Ռոտինեանը թաղուած է Լոնտոնի Պրոմփթընի գերեզմանատունը: