spot_img

Սեպտեմբերի 11-ին կայանալիք միջոցառումների անոնս

Ժամը

Վայրը

 

«Արմենպրեսը»

 

ՀՀ ԱԺ

 

 

10:00-ին

ԱԺ նիստերի

դահլիճում

Կմեկնարկի ԱԺ աշնանային

նստաշրջանի առաջին քառօրյա նիստը:

V

 

 ՀՀ նախարարություններ

 

 

10:00-ից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի Բուզանդի 1/3 մասնաշենքում (6-րդ հարկ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

սեպտեմբերի 11-15-ը կկայանան սեմինարներ՝

կներկայացվեն դրվագներ Գործվածքի վերականգնման

և ամրակայման սեմինարից, որն անցկացնելու են

Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի

մասնագետները՝ հայ-ճապոնական համատեղ ծրագրի

շրջանակում։ Վերապատրաստման դասընթացներին

կմասնակցեն վերականգնողներ և հնագետներ

Պատմամշակութային ժառանգության

գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի

պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ.էջմիածնի

թանգարանից, Հնագիտության և ազգագրության

ինստիտուտից, «Էրեբունի» թանգարանից, Հայաստանի

ազգային պատկերասրահից և Մատենադարանից:

V

 

14:00-ին

 

«Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնում

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ մեկնարկում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»՝ ուղղված հանրապետության տարածքում նոր սպանդանոցների հիմնադրմանն ու սպանդանոցային ցանցի զարգացմանը: Այն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ը: Տեղի կունենա հուշագրի ստորագրում: Լրագրողներին  հրավիրում ենք լուսաբանելու և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում  զանգահարել 010 206040 հեռախոսահամարով:

 

 

 

V

 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

 

 

09:30-ին

«Անի Պլազա»

հյուրանոցի «Անի» սրահում

կկայանա «Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները» խորագրով աշխատաժողով: Բացում եւ ողջույնի խոսքեր՝ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտո, ՄԱԿ ԵՏՀ-ի Բնակարանային տնտեսության, հողերի կառավարման և անտառների բաժնի տնօրեն Իվոն Հիգիերո, ՄԱԿ-Հաբիթաթ, Քաղաքային պլանավորման և նախագծման մասնաճյուղ, Տարածաշրջանային և քաղաքային պլանավորման բաժնի ղեկավար Ռեմի Սիեթչիփինգ:

V

11:00-ին

«Արմենիա Մարիոթ»հյուրանոցի «Էրատո» սրահում

տեղի կունենա Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների սննդի կազմակերպման գնահատման ադրյունքների ներկայացում: Բացման խոսքով հանդես կգան՝ «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացուցիչներ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ ԿԳ նախարարությունից, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

 

12:00-ին

Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2)

տեղի կունենա մամուլի ասուլիս, որը կազմակերպվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ասուլիսի ժամանակ կհայտարարվի «Օրգանական սեպտեմբեր» ամսվա մեկնարկը: Բանախոսներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, ՀՀգյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյան, ՕԳԱՆ ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբեր /Ավստրիական զարգացման գործակալություն/:

V

14:00-ին

«Կոնգրես» հյուրանոցի

«Բոլլ Րում» սրահում

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկա կլինի «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով խորհրդաժողովին: Նախարարը հանդես կգա ելույթով, որում կանդրադառնա Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին ու հեռանկարներին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Խորհրդաժողովը կազմակերպում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խումբը:

V

15:00-ին

«Կոնգրես»

հյուրանոցի «Պիկասո» սրահում

Կովկասի ինստիտուտը կանցկացնի կլոր սեղան՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Այնուհետև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կներկայացնեն իրենց զեկույցները: Խոսնակների ելույթներին կհետևի բաց քննարկում, որը կվարի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

V

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

 

 

14:00-ին

Ճարտարապետության և

 շինարարության Հայաստանի ազգային

համալսարանում

տեղի կունենա Վալենսիայի 

պոլիտեխնիկական, 

Հայաստանի պետական

տնտեսագիտական և Ճարտարապետության և

 շինարարության

 Հայաստանի

 ազգային համալսարանների «Նախագծերի կառավարում» համատեղ  մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկային միջոցառումը, որին 

կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար

 Լևոն Մկրտչյանը:

V

 

Մամուլի ակումբներ

 

 

11:00-ին

«Փաստարկ»

մամուլի ակումբի

հյուրն է Նորավանք հիմնադրամի տնօրեն

Գագիկ Հարությունյանը: ԹԵՄԱ՝

ՏԱրածաշրջանային

իրողությունների և հնարավոր

զարգացումների շուրջ:

 

12:00-ին

 

 

 

 

 

«Հոդված 3»

ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա)

 

 

 

տեղի կունենա հանրային քննարկում

«Հայ-ռուսական հարաբերություններ.

հանրային նոր տրամադրություններ նեոգաղութատիրական գործընկերությանը» թեմայով: Քննարկման բանախոսներն են. Ավետիք Իշխանյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Աղասի Թադևոսյանը և Բորիս Նավասարդյանը:

 

 

12:00-ին

 

 

«Հենարան» 

մամուլի ակումբում 

 

 

 

 

 

 կհյուրընկալվի

Մարդկային զարգացման միջազգային

կենտրոնի

նախագահ Թեւան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ 

սեպտեմբերի 8-ին Մոսկավայում տեղի ունեցավ

Հայաստանի, Ռուսաստանի եւ  

Ադրբեջանի հոգեւոր

առաջնորդների հանդիպումը, օրակարգում ընդգրկված էր

 ղարաբաղյան հակամարտությունն ու

տարածաշրջանային խաղաղությունը.  

ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի

չմասնակցելը.  սեպտեմբերին Նյու Յորքումկկայանա 

Հայաստանի

 և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: 

 

 

 

 

Մշակույթ

 

 

20:00-ին

«Մոսկվա»

կինոթատրոնում

տեղի կունենա Արգենտինական ֆիլմերի Vl փառատոնի բացումը: Փառատոնը կազմակարպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի նշանավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում՝ մեկ անիմացիոն ֆիլմ, բնօրինակ լեզվով և հայերեն ու անգլերեն ենթագրերով: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին