|
Ժամը |
Վայրը |
«Արմենպրեսը» |
|
|
|
ՀՀ ԱԺ |
|
|
|
10:00-ին |
ԱԺ նիստերի դահլիճում |
Կմեկնարկի ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյա նիստը: |
V |
|
|
ՀՀ նախարարություններ |
|
|
|
10:00-ից
|
ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի Բուզանդի 1/3 մասնաշենքում (6-րդ հարկ)
|
սեպտեմբերի 11-15-ը կկայանան սեմինարներ՝ կներկայացվեն դրվագներ Գործվածքի վերականգնման և ամրակայման սեմինարից, որն անցկացնելու են Տոկիոյի ազգային հետազոտությունների ինստիտուտի մասնագետները՝ հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում։ Վերապատրաստման դասընթացներին կմասնակցեն վերականգնողներ և հնագետներ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից, Հայաստանի պատմության թանգարանից, Մայր աթոռ Սբ.էջմիածնի թանգարանից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, «Էրեբունի» թանգարանից, Հայաստանի ազգային պատկերասրահից և Մատենադարանից: |
V |
|
14:00-ին |
«Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնում
|
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ մեկնարկում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը»՝ ուղղված հանրապետության տարածքում նոր սպանդանոցների հիմնադրմանն ու սպանդանոցային ցանցի զարգացմանը: Այն իրականացնում են Հայաստանի ՓՄՁ զարգացման կենտրոն հիմնադրամը և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» ՀԿ-ը: Տեղի կունենա հուշագրի ստորագրում: Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանելու և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում զանգահարել 010 206040 հեռախոսահամարով:
|
V |
|
|
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ |
|
|
|
09:30-ին |
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում |
կկայանա «Հայաստանի կայուն բնակարանային տնտեսության, քաղաքաշինության և հողերի կառավարման բնագավառներում առկա միտումները և մարտահրավերները» խորագրով աշխատաժողով: Բացում եւ ողջույնի խոսքեր՝ ՀՀ ԿԱ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյան, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտո, ՄԱԿ ԵՏՀ-ի Բնակարանային տնտեսության, հողերի կառավարման և անտառների բաժնի տնօրեն Իվոն Հիգիերո, ՄԱԿ-Հաբիթաթ, Քաղաքային պլանավորման և նախագծման մասնաճյուղ, Տարածաշրջանային և քաղաքային պլանավորման բաժնի ղեկավար Ռեմի Սիեթչիփինգ: |
V |
|
11:00-ին |
«Արմենիա Մարիոթ»հյուրանոցի «Էրատո» սրահում |
տեղի կունենա Հանրակրթական ուսումնական հաստատություններում աշակերտների սննդի կազմակերպման գնահատման ադրյունքների ներկայացում: Բացման խոսքով հանդես կգան՝ «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացուցիչներ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունից, ՀՀ ԿԳ նախարարությունից, ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: |
|
|
12:00-ին |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2) |
տեղի կունենա մամուլի ասուլիս, որը կազմակերպվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Ասուլիսի ժամանակ կհայտարարվի «Օրգանական սեպտեմբեր» ամսվա մեկնարկը: Բանախոսներ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, ՀՀգյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյան, Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյան, ՕԳԱՆ ծրագրի ղեկավար Դավիդ Մուքենհուբեր /Ավստրիական զարգացման գործակալություն/: |
V |
|
14:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկա կլինի «Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Հայաստանում վարչատարածքային կառավարման բարեփոխումներին» թեմայով խորհրդաժողովին: Նախարարը հանդես կգա ելույթով, որում կանդրադառնա Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքին ու հեռանկարներին: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Խորհրդաժողովը կազմակերպում է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 1-ին աշխատանքային խումբը: |
V |
|
15:00-ին |
«Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում |
Կովկասի ինստիտուտը կանցկացնի կլոր սեղան՝ նվիրված Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող վերջին զարգացումներին, դրա հետ կապված անվտանգության խնդիրներին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը: Այնուհետև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը և Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը կներկայացնեն իրենց զեկույցները: Խոսնակների ելույթներին կհետևի բաց քննարկում, որը կվարի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: |
V |
|
|
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ |
|
|
|
14:00-ին |
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում |
տեղի կունենա Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանների «Նախագծերի կառավարում» կմասնակցի ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: |
V |
|
|
Մամուլի ակումբներ |
|
|
|
11:00-ին |
«Փաստարկ» մամուլի ակումբի |
հյուրն է Նորավանք հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ՏԱրածաշրջանային իրողությունների և հնարավոր զարգացումների շուրջ: |
|
|
12:00-ին
|
«Հոդված 3» ակումբում (հասցե՝ Թումանյան 26Ա)
|
տեղի կունենա հանրային քննարկում «Հայ-ռուսական հարաբերություններ. հանրային նոր տրամադրություններ նեոգաղութատիրական գործընկերությանը» թեմայով: Քննարկման բանախոսներն են. Ավետիք Իշխանյանը, Ալեքսանդր Իսկանդարյանը, Աղասի Թադևոսյանը և Բորիս Նավասարդյանը: |
|
|
12:00-ին |
«Հենարան» մամուլի ակումբում
|
կհյուրընկալվի Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը: ԹԵՄԱ՝ սեպտեմբերի 8-ին Մոսկավայում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, օրակարգում ընդգրկված էր ղարաբաղյան հակամարտությունն ու տարածաշրջանային խաղաղությունը. ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը. սեպտեմբերին Նյու Հայաստանի և Ադրբեջանի
|
|
|
|
Մշակույթ |
|
|
|
20:00-ին |
«Մոսկվա» կինոթատրոնում |
տեղի կունենա Արգենտինական ֆիլմերի Vl փառատոնի բացումը: Փառատոնը կազմակարպել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանությունը: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի նշանավոր ռեժիսորների ֆիլմեր, այդ թվում՝ մեկ անիմացիոն ֆիլմ, բնօրինակ |






