Օրեր առաջ ԱՄՆ-ում 51 տարեկանում հասակում երկարատև հիվանդության պատճառով մահացավ Ռաֆիկ Մարությանը։
Հասարակության լայն զանգվածներին նրա անունը գուցե հայտնի չէ, սակայն նրա ստեղծած KDWIN ծրագիրը բոլորին է հայտնի և բոլորն են օգտագործում։
Ռ. Մարությանը ծնվել է 1963 թվականին՝ Բաքվում։ Դպրոցն այնտեղ ավարտելուց բարձրագույն կրթությունը ստացել է Երևանում՝ մաթեմատիկայի բնագավառում։ Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայում՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տեղեկատվության փոխանցման խնդիրների ինստիտուտում, որտեղ էլ ստացել է մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում։ Նրա հետաքրքրությունների ոլորտը շատ լայն էր՝ տեղեկատվական տեսություն, համակարգերի ծրագրավորում, վիճակագրություն, ստեղնաշարային դրայվերներ, էլեկտրոնային բառարաններ, համակարգչային գրաֆիկա և այլն։
Ընկերություններից մեկում աշխատանքի տեղավորվելիս նրա համար երաշխավորագիր էր տրվել, որի մեջ գրված էր. «Նա գերարգ ծրագրավորող է։ Նա կարող է ավելի արագ ծրագրավորել, քան դուք մտածում եք»։ Ռ. Մարությանը Հայաստանի ՏՏ ոլորտի հիմնադիրներից էր։ Նա հայաստանյան Synopsys ընկերության առանցքային մասնագետներից էր։ Իսկ մինչ այդ HPL ընկերության ծրագրայինինժեներիայի գծով մենեջերն էր։
2000 թվականին Ռաֆիկ Մարությանը մշտական բնակության մեկնեց ԱՄՆ, որտեղ ապրում և աշխատում էր մինչև կյանքի վերջին օրը։
www.168.am