Հայոց ցեղասպանության 100րդ տարելիցին ընդառաջ սոցիալական ցանցերի օգտատերերը կոչ են անում Google-ին 2015ի ապրիլի 24ին հատուկ doodle տեղադրել: Այդ առթիվ պատրաստված doodleով և #ArmenianGenocideDoodle հաշթեգով օգտատերերը ցանկանում են աշխարհին տեղեկացնել համաշխարհային պատմության դառը էջերից մեկի մասին: Նոր doodleիհեղինակն է վեբ դիզայներ, ծրագրավորող Վանանդ Մկրտչյանը:
«Քանի որ Գուգլը ներկայիս հասարակության համար ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է, պարզապես ցանկացա նման կերպով համաշխարհային հանրությանը տեղեկացնել այդ սև օրվա մասին: Բայց պարզվում է դա այդքան էլ հեշտ չի: Գուգլի կողմից այս դիմումը շատ քաղաքական ձևով է դիտվում, այդ իսկ պատճառով մինչ օրս չի տեղադրվել», «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ մարդիկ սոցցանցերում արդեն սկսել են ողջունել ակցիան: Doodleն արդեն հասցրել է հայտնվել նաև boredpanda.com
կայքում:
www.ar,