Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

Դադարեցրէք Թիրախաւորել Լրագրողներին

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Ներքաղաքական և արտաքին քաղաքական իրադրութեան իւրաքանչիւր սրմանը զուգահեռ՝ Հայաստանում աւելանում են լրագրողներին և լրատուամիջոցներին թիրախաւորելու դէպքերը, ընդ որում՝ վերջիններիս կողմից իրենց օրինական մասնագիտական գործունութիւնն իրականացնելիս:

Ցաւալի է, որ վերջին ժամանակներում լրագրողների և լրատուամիջոցների թիրախաւորման դէպքեր տեսնում ենք թէ՛ իշխանական, թէ՛ ընդդիմադիր ճամբարներից, թէ՛ նրանց նրանց հարող շրջանակներից:

Որևէ կողմ չի կարող քննարկման առարկայ դարձնել լրագրողի՝ հարց տալու իրաւունքը:

Սակայն այն ցինիզմը, որով լրագրողների հետ յարաբերւում են ՔՊ-ական իշխանութեան ներկայացուցիչները, չունի և երբևէ չի ունեցել հաւասարը՝ ինչպէս արգահատելի արարքի կատարման, այնպէս էլ՝ դրա հետևանքների չգիտակցման տեսանկիւնից:

Ողբերգութիւն է տեսնել, որ սեփական երկրի լրագրողների հետ շփուել չցանկացող ՀՀ արտաքին գործերի նախարարն իր պաշտօնին ու դիրքին անհամարժէք կերպով է շփւում ընդամէնն իրեն հարց տուած լրագրողի՝ 24News -ի լրագրող Մերի Մանուկեանի և միւս լրագրողների հետ:

Առաւել տգեղ է հետևել, թէ ինչպէս է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցութեան (ՔՊ) տարիքն առած պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանը խօսում իր երեխայի տարիքի կին լրագրողի՝ Yerevan Tribune-ի լրագրող Հռիփսիմէ Ջեբեջեանի հետ ու միայն այն պատճառով, որ վերջինիս տուած հարցերը նրան դուր չեն գալիս:

Անիմաստ է, իհարկէ, իշխանութիւններին հերթական անգամ կոչ անել զսպել այս կամ այն պաշտօնեային, որովհետև իւրաքանչիւր նման դրսևորումից յետոյ նրանք աւելի լկտի, ցինիկ ու սանձարձակ են դառնում, բայց լրագրողի օրինական մասնագիտական գործունէութեան խոչընդոտումը կոնկրետ քրէական յօդուածի անուանում ունի: Սա՝ ի գիտութիւն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանի:

Լրատուամիջոցների ներկայացուցիչներին կոչ ենք որևէ դէպքում չտրուել սադրանքների, գործել օրէնքի և մասնագիտական էթիկայի շրջանակներում:

Հայաստանի ժուռնալիստների միութիւնը խստօրէն դատապարտում է լրագրողներին թիրախաւորելու, նրանց օրինական մասնագիտական գործունէութեանը խոչընդոտելու դէպքերը, կոչ անում յատկապէս իշխանութեան ներկայացուցիչներին՝ գալ կառուցողական դաշտ ու, ի վերջոյ, ըմբռնել՝ հարցերին պատասխանելն իրենց պաշտօնից բխող պարտադիր գործողութիւն է:

Կոչ ենք անում խստագոյն պատասխանատուութեան ենթարկել Անդրանիկ Քոչարեանին` սանձարձակ պահուածք ցուցաբերելու, պատգամաւորական էթիկան խախտելու, լրագրողին վիրաւորելու ու վերջինիս աշխատանքը խոչընդոտելու համար։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին