Շաբաթ, 27. 04. 2024

spot_img

Հայաստանի Ժուռնալիստներու Միութիւնը Կը Դատապարտէ Մամլոյ Ասուլիսի  Մասնակիցներու Ընտրութեան Մէջ Ցուցաբերուած Խտրականութիւնը

Կիրակի օրը Կառավարութիւնից յայտնել են, որ Յունուարի 10–ին կայանալու է վարչապետ Նիկոլ Փաշինեանի մամուլի ասուլիսը, որին մասնակցելու համար լրագրողներից պահանջել են ներկայացնել մասնակիցների անունները։

Այսօր, սակայն, ինչպէս պարզ է դարձել տարբեր հրապարակումներից, շուրջ մէկ տասնեակ լրատուամիջոցներ զրկուել են Նիկոլ Փաշինեանի ասուլիսին մասնակցելու եւ նրան հարցեր յղելու հնարաւորութիւնից։

Այդ լրատուամիջոցների արգելքի համար պաշտօնապէս որեւէ ողջամիտ բացատրութիւն չի ներկայացուել, ինչն, արդեն ողջամիտ կասկած է յարուցել առ այն, որ Նիկոլ Փաշինեանի ասուլիսին մասնակցելուց առանձին լրատուամիջոցներ զրկուել են ոչ իշխանական դիրքաւորման համար։

Միւս կողմից, սակայն, մամլոյ ասուլիսին մասնակցելու հրաւէր ստացել են նաեւ ոչ իշխանական մի քանի այլ լրատուամիջոցներ։

Հայաստանի Ժուռնալիստների միութիւնը դատապարտում է պետական պաշտօնեայի մասնակցութեամբ կայանալիք հրապարակային միջոցառման մասնակիցների ընտրութեան հարցում Կառավարութեան կամ վարչապետի աշխատակազմի կողմից ցուցաբերուած խտրականութիւնը, որը հակասում է ժողովրդավարութեան, մամուլի ազատութեան եւ հաւասարութեան հիմնարար սկզբունքներին եւ աւելի է խորացնում երկրում առանց այդ էլ ահագնացող փոխադարձ անհասկացողութեան ու անհանդուրժողականութեան մթնոլորտը։

Կառավարութեան աշխատակազմին կոչ ենք անում առաւելագոյն սեղմ ժամկէտում չեղարկել այդ խտրական որոշումը եւ Յունուարի 10ին կայանալիք մամլոյ ասուլիսին ապահովել առանց բացառութեան բոլոր լրատուամիջոցների ներկայացուցիչների մասնակցութիւնը։

Հաշուետուականութիւնը, թափանցիկութիւնն ու հանրային վերահսկողութիւնը, ինչի նպատակով պետական պաշտօնեաները ստիպուած են անցկացնել մամլոյ ասուլիսներ, չեն կարող լինել հատուածական, խտրական կամ ընտրովի։ Հակառակ դէպքում, ձեւախեղւում են բոլոր այն նպատակադրումները, որոնց համար նախատեսւում են նման հանրային միջոցառումները։

Հայաստանի Ժուռնալիստների միություն

09.01.2023թ.

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին