Յունուարի 1-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց դասի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելեց «Եռաբլուր» զինուորական պանթէոն` յարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախութեան եւ պաշտպանութեան համար իրենց կեանքն ընծայաբերած հայորդիների յիշատակին:

Վեհափառ Հայրապետը եւ հոգեւորականաց դասն աղօթք բարձրացրեցին առ Աստուած նահատակ քաջորդիների հոգիների խաղաղութեան համար:
Նորին Սրբութիւնն ու եկեղեցականներն առանձնաբար այցելեցին նաեւ ազգի հերոս զաւակների շիրիմներին` բերելով իրենց խոնարհումն ու աղօթքը:

