Ուրբաթ, 18. 04. 2025

spot_img

Դեկտեմբերի 3-ին Դուրս Կը Բերուի Աստուածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսաւորիչներ Սուրբ Թադէոս եւ Սուրբ Բարդուղիմէոս առաքեալների տօնն այս տարի տօնախմբելու է դեկտեմբերի 3-ին:

Առաքեալների տօնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռեւս 2015 թուականին հռչակուել է Աստուածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:

Տօնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կը մատուցուի Սուրբ Պատարագ, որի ընթացքում մատուռ-մկրտարան կը բերուի Սուրբ Էջմիածնում պահուող համաքրիստոնէական սրբութիւնը` Սուրբ Գեղարդը:   

Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին:

Սրբազան մասունքը հաւատացեալների երկրպագութեան համար մատուռ-մկրտարանում կը մնայ մինչեւ 18:00:

Յիշեցնենք, որ  դեկտեմբերի 2-ին, ժամը 17:30 երեկոյեան ժամերգութեան ընթացքում Մայր Աթոռի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եւ Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարուեցաւ նախատօնակ: Ընթացս նախատօնակի դուրս բերուեցին Սուրբ Թադէոսի եւ Սուրբ Բարդուղիմէոսի մասունքները: 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին