Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Նոր Զարգացումներ

Տեսակէտ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

    Նորից մեծ ցաւ ու կորուստ ապրելուց յետոյ, հիմա կարեւոր ու լաւ զարգացումներ կան Հայաստանում։ Գրեմ վերնագրային։

    ա- Իշխանամէտ ծախուած «քաղաքագէտների» հաղորդումները, որ մօտ անցեալում ստանում էին բազմաթիւ լայքեր, հիմա շատ մարդ չի հաւանում: 

    բ- Մեծ, շատ մեծ չափերի է հասել պահանջը, որ նիկոլն ու ՔՊ-ն ՊԻՏԻ պատասխան տան Սուրմալու շուկան պայթելու համար։ Պայթիւնի համար տարբեր պատճառներ են ասւում։ Համարեա ոչ ոք չի հաւատում, որ այդ տարողութեամբ պայթիւնը կարող է առաջանալ հրավառութեան պայթուցիկների պատճառով։

    Հիմնականում նշւում է ահաբեկչութիւնը, որ փորձում են հերքել իշխանութիւնները։ Կայ նաեւ այն կարծիքը, որ պայթիւնը տեղի ունեցաւ շուկան քանդելու եւ այդ տարածքը յայտնի օլիգարխին յանձնելու համար, որպէսզի նա իր տնտեսական նոր կառոյցն ունենայ այդտեղ։

    Ամերիկեան լրատուները մի կարճ լուր գրեցին այն մասին, որ նիկոլենք դիմել են ամերիկեան կողմին՝ մասնագէտներ ուղարկելու Հայաստան՝ պայթիւնի պատճառն իմանալու։ Սա արդէն աւելի է մեծացնում ահաբեկչութեան վարկածը։

    Մենք չենք կարող վերջնական բան ասել, բայց կար մի ուրիշ կարծիք, որ պայթիւնի թուականը նկատի ունենալով, գուցէ կարելի է ենթադրել, որ դա պատահեց Աղաւնոն ու Լաչինի միջանցքը թուրքին յանձնելու՝ նոիկոլի որոշման գործադրման հետ միաժամանակ՝ մարդկանց միտքը թուրքին յանձնուող տարածքներից շեղելու նպատակով։ Պիտի սպասել վերջնական եզրակացութեանն ու յայտարարութեանը։

    գ- Յոյս ունեմ Հայաստանում մէջտեղ կը գան անուններ, որոնք բոլոր ընդդիմադիրների եւ ժողովրդի գիտակից խաւի համար ընդունելի կը լինեն, գոնէ որպէս ժամանակաւոր կառավարութիւն։ Այս կապակցութեամբ մի քանի հետաքրքիր լուրեր կային։ Հաստատ իմանում էք։

    դ- Ժողովուրդը սկսել է աւելի սթափ հասկանալ վիճակը Հայաստանում։ Նկատելիօրէն պակսել է հակառուս հիսթերիան։ Բայց նիկոլականները շարունակում են իրենց կործանարար ուղին, ու թւում է չեն նահանջելու, մինչեւ որ հիմնայատակ չկործանեն Հայաստանը։

    Նրանց զսպելու գործընթացը սկսուած համարենք, եւ ես յոյս ունեմ շատ արագ կարեւոր փոփոխութիւններ կը տեսնենք Հայաստանում։

    Հայաստանեան ներկայ իրադարձութիւնների վրայ ազդեց ուկրայինական պատերազմի զարգացումները։ ԱՄՆ Կոնգրեսում բարձրաձայնեցին, որ միլիարդներ դոլար մարդասիրական օգնութիւնների մեծ մասը իւրացուել են Ուկրայինայի իշխանութիւնների եւ յայտնի օլիգարխների կողմից, իսկ ռազմական օգնութիւնների միայն 30 տոկոսն է ուղարկուել առաջնագիծ։

    Նկատի ունենալով, որ արդէն Մարդու իրաւունքի՝ միջազգային կառոյցները խիստ քննադատում են Ուկրայինայի իշխանութիւններին՝ երկրում խօսքի ազատութիւնները սահմանափակելու եւ ընդդիմադիրների նկատմամբ ճնշում բանեցնելու կապակցութեամբ, թւում է որ այս խօսքերը ազդել են կոյր հայ արեւմտապաշտների վրայ, ու նրանք սկսել են վերանայել շատ բան։

    Ու շա՜՜տ հետաքրքիր են եւրոպացիների կողմից՝ Ուկրայինայի իշխանութիւններին քննադատելը։ Դա փաստում է, որ նրանք յոգնել են պատերազմից, ու կը ստիպեն Զելենսկիին բանակցութիւններ սկսի ռուսական կողմի հետ։ Կարծում եմ պիտի հաստատել, որ ուկրայինական թնջուկի լուծումը Հենրի Քիսինջերի նախանշած ուղով է լինելու, եւ այստեղ էլ պարտուելու են արկածախնդիր ու վտանգաւոր դեմոկրատները։

    Հիմա եւ ապագայում, ով որ կանգնեց նիկոլի, ՔՊ-ի եւ հայութեանը խայտառակ պարտութիւն պարտադրած այս իշխանութիւնների կողքին՝ հայ ազգի դաւաճանն է։ Բացառութիւններ ՉԿԱՆ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին