Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

Հին Քիսինճըրին Նոր Խօսքը

Ակնարկ

ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ

Ես վստահ եմ, բժշկութիւնն այնքան առաջացել է, որ կարողանում են ոմանց կեանքը երկարացնել ու այդպիսիներին երկար առողջ կեանք պարգեւել։ 98 ամեայ Հենրի Քիսինճըրը, հաւանաբար, այդ մարդկանցից է։ Սխալ էր իմ նախկին տեղեկութիւնը, որ նա մահացել է։

Հենրի Քիսինճըրը մասնակցել է Տաւուսի Համաշխարհային տնտեսական համաժողովին, որ բացուեց 2 օր առաջ։ Նա իր կարծիքն է ասել տարբեր հարցերի մասին։ Ես կարեւորում եմ դա, եւ առաջարկում եմ առցանց ծանօթանալ նրա խօսքերի հետ։

Առաջինը

Քիսինճըրը՝ մէկ տարի առաջ, տնտեսական ու հասարակական երկարատեւ քաոս էր նախատեսել, որ հետեւանքն է մի կողմից Քովիդ 19-ի, միւս կողմից՝ տնտեսական ու քաղաքական սխալ որոշումների։ Նա կրկնեց այդ միտքը։

Երկրորդ

Դեմոկրատ կարկառուն քաղաքական գործիչ Քիսինճըրը յստակ նշել է, որ Ուքրանիայում «Հակամարտութիւնը կը կարգաւորուի Քիեւի չէզոքութեամբ»։

Նկատի ունենալով անցեալում՝ Քիսինճըրի անսխալ եւ անվրէպ նախատեսութիւնները, կարծում եմ այս անգամ էլ նրա խօսքը իրականութիւն կը դառնայ։ Յիշենք արագ հրադադար կնքելու՝ միջազգային մի շարք կառոյցների ու մի քանի երկրների կոչերը։

Իհարկէ, Ուքրանիական կողմը հակասական արձագանքներ է տալիս․ նրանցից ոմանք խօսում են ամբողջ Ուքրանիան, ե՛ւ Խրիմը, Ռուսաստանից «ազատելու» մասին․ նոյնիսկ նշում են թուականները՝ մինչեւ տարեվերջ։

Հիմա բան չասենք վերջնական արդիւնքի ու վերջնական կարգաւորման մասին, քանի որ դա յայտնի է միայն իրական դերակատարներին։ Նշենք միայն, որ արեւմտեան կողմը ճաք է տուել, ու դա նկատելի է յատկապէս վերջին օրերում։ Կլոպալիստները մի կողմում են, աշխարհի, ե՛ւ իրենց երկրների շահով մտահոգուած արեւմտեան ուրիշ ուժեր՝ միւս կողմում։

Հենրի Քիսինճըրի խօսքից պիտի առանձնացնել այն բաժինը, որ նա ակնարկեց Ուքրանիայից մասեր Ռուսաստանին անցնելու վերաբերեալ։ Նա յստակեցրեց, որ Ռուսաստանին պիտի տրուի այդ շրջանները, եւ Քիեւը չէզոքութիւն պահպանի։ Քիսինճըրը Ուքրանիական հարցի յանգուցալուծումը այսպէս է տեսնում, այսպէս է առաջարկում։


Չխաբուենք մամուլի ու տարբեր լրատուամիջոցների քարոզչութեամբ Ուքրանիան ծանրագոյն շրջան է ապրում, ու եթէ ճեղք տուած արեւմուտքը՝ ներկայի պէս չհովանաւորի Ուքրանիային՝ հենց համաշխարհային խաղաղութեան ու Եւրոպան փրկելու համար, ապա լրիւ իրատեսական են լինում Հենրի Քիսինճըրի նախատեսումներն ու ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ։

Բայց, չէ՞ որ աշխարհը կարող էր չտեսնել նման արհաւիրք, չէ՞ որ Ուքրանիան պարտաւոր չէր լինի համակերպուել տարածքներ կորցնելուն, ԵԹԷ այս պատերազմը չհրահրէին կլոպալիստները․․․ Ուքրանիան կը մնար ամբողջական, եւ իհարկէ չէզոք երկիր՝ ինչպէս երկար ժամանակ այդպէս կարգավիճակ էր ունեցել, ու դա չէր խանգարում ուրիշներին, չէր խանգարում Ռուսաստանին։ Եթէ պիտի հիմա չէզոքութիւն պահի Ուքրանիան, ապա ո՞րն էր այս պատերազմը սկսելու պատճառը։ Հրեայ Զելենսկիի մտքում ինչե՞ր կային ու կան․․․

Նաեւ հաստատենք, որ Միացեալ Նահանգների վարկանիշն աշխարհում՝ վերջին տասնամեակներում, այսքան ցած չի եղել։ Պատճառները գիտենք։ Ու պէտք չէ խաբենք մեզ ու չտեսնենք այս իրականութիւնը։ Միացեալ Նահանգները աշխարհում կորցրել է իր նախկին վարկն ու հեղինակութիւնը՝ ընտրուած իշխանութիւնների հերթական սխալների «շնորհիւ»։

Ճիշտ է Քիսինճըրը։ Հակամարտութիւնը կամ կը կարգաւորուի Ուքրանիայի չէզոքութեամբ, կամ՝ կլոպալիստները կը յաջողեն համաշխարհային ուրիշ արհաւիրք ստեղծել/տարածել՝ աշխարհում քաղաքակրթութիւններին վերջակէտ դնելու համար։

Քաղաքակրթութիւնների կործանումը սկսեց Միջին Արեւելքից, հիմա Եւրոպայի հերթն է։ Ես յոյս ունեմ, որ Միացեալ Նահանգների եւ աշխարհի լուրջ գործիչներ, որոնք հարցերը սթափ են գնահատում, կը կարողանան դէմ գնալ աշխարհակործան կլոպալիստներին, ու նրանց դուրս մղել քաղաքական դաշտից ու պատմութիւնից։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին