Չորեքշաբթի, 24. 04. 2024

spot_img

ԱՐՄԷՆ ՍԱՐԳՍԵԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ԲԱՒԱՐԱՐ ՉԷ. ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

2022թ․ Յունուարի 23-ին ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը հրաժարական է ներկայացրել։

Ազատագրական շարժումը վերլուծելով Արմէն Սարգսեանի հրաժարականի թեքսթը և  աշխարհաքաղաքական իրադարձութիւնները, գտնում է, որ Արմէն Սարգսեանի հրաժարականը թելադրուած չէր նրա սեփական կամքով: Արմէն Սարգսեանի հրաժարականի համար ձևական հիմք կարող էր ծառայել նրա նկատմամբ յարուցուած քրէական գործը, հանրութեան մէջ ձևաւորուած հրաժարականի և դժգոհութեան տրամադրութիւնները:

Յիշեցնում ենք, որ դեռևս 2021թ. նոյեմբերի 27-ին Ազատագրական շարժումը ներկայացրել էր Արմէն Սարգսեանի և Նիկոլ Փաշինեանի հրաժարականների պահանջը:

ՀՀ նախագահի պաշտօնը զբաղեցրած Արմէն Սարգսեանը, որը գործում էր 2018թ. փետրուարի Ազգային ժողովի կողմից տրուած մանդատով, բազմիցս դրսևորել էր անգործութիւն և չէր կանխել Սահմանադրութեան նորմերի խախտումները: Աւելին, Արմէն Սարգսեանը լուռ կերպով ստորագրում էր Նիկոլ Փաշինեանի կառավարութեան բոլոր օրէնսդրական գործողութիւնները (ակտերը), որոնք գրւում էին բացառապէս այս իշխանութեան կեանքը երկարացնելու և Հայաստանն ամբողջութեամբ գաղութացնելու համար։

Բոլոր դէպքերում ստեղծուած իրավիճակն անհանգստացնող է, քանի որ բացառուած չէ Արցախեան հիմնախնդրի սրացումը, մինչդեռ Հայաստանի կառավարութիւնը՝ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, ի զօրու չէ և չի ուզում գնալ վճռական հայանպաստ քայլերի:

Աշխարհաքաղաքական իրադարձութիւնները, այդ թւում՝ Թուրքիայի և Ազրպէյճանի կողմից Ռուսաստանի Դաշնութեան շահերի դէմ արտայայտուելը, Հայաստանի իշխանութիւնների կողմից Թուրքիայի հետ սիրախաղերը հանգեցնելու են նոր խնդիրների, որոնք Նիկոլ Փաշինեանի պաշտօնավարման դէպքում, կարող են տանել նոր գործարքի՝ ի վնաս Հայաստանի: Ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը փորձելու է Արմէն Սարգսեանին փոխարինել քաղաքական առարկայականութիւն (սուբյեկտայնութիւն) չունեցող այնպիսի անձով,  որը կը շարունակի Նիկոլ Փաշինեանի թուրքասէր քաղաքականութիւնը: Նիկոլ Փաշինեանի հրաժարականի դէպքում, մեծ է լինելու հնարաւորութիւնը պետութեան արժանապատուութիւնը և կորուստները վերականգնելու համար:

Ստեղծուած իրավիճակում, Զինուած ուժերի հրամանատարութիւնը պէտք է առաւել զգօն լինի:

Ազատագրական շարժումը ողջունում է Արմէն Սարգսեանի հրաժարականը և պահանջում է Նիկոլ Փաշինեանից նոյնպէս հրաժարական ներկայացնել:

24.01.2022թ., ք.Երևան    
   Ազատագրական շարժման
Համակարգող խորհուրդ
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին