Ուրբաթ, 19. 04. 2024

spot_img

Ճիշտ Մեր Ներկան

Սլաք

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Աթաբէկ Խնկոյեանի՝ ներքոյիշեալ մանկական բանաստեղծութիւնը ճիշտ մեր ներկան է։ Հայութեան ներկան՝ Հայաստանում մանաւանդ։ Կարդանք միասին։

Աթաբէկ Խնկոյեան (Խնկօ Ապէր)
Խոզն ու ագռաւը
  
 "Մի դարաւոր կաղնու տակ
 Խոզը ագահ ու անյագ,
 Այնքան կաղին զխտուեց,
 Որ ցած ընկաւ ու փռուեց։
 Զարթնեց քնից ու տակից
 Ծառը փորեց արմատից։
 - Ի՞նչ ես անում, այ անգէտ,-
 Ագռաւն ասաց վերեւից,-
 Խա՞ղ ես անում ծառի հետ,
 Կը չորանայ արեւից։
 - Չորանում է՝ չորանայ,
 Ինձ ի՞նչ օգուտ զօրանայ,
 Միայն կաղին ունենամ,
 Ուտեմ, պառկեմ, գիրանամ։
 - Այ ապերախտ կենդանի,
 Ով քեզ նման վիզ ունի՝
 Իր կոյր աչքով չի տեսնի,
 Որ կաղինը հիւթալի
 Լոկ այս ծառն է քեզ տալի,-
 Ագռաւն ասաց խոզուկին,
 Էն կախ գլուխ կուզիկին"։ 

Ոմանք համարում են տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանին կը բերի տնտեսական զարգացում․․․ (հիւթալի կաղին են երազում)։ Չվիճենք, քանի որ ապագայի հարց է։ Խօսենք ներկայի մասին։

Ես չեմ հաւատում նիկոլի ոչ-մի խօսքին։ Նա միշտ ստում է։ Աշխարհում ամենավատ իշխանութիւնը հենց նա է, ում չի կարելի հաւատալ ու վստահել։

ՔՊ-ականները ինչքան էլ պնդեն, որ ստացել են մօտ 53 տոկոս քուէ՝ ԱԺ-ի վերջին ընտրութիւններում, ու դրանով փորձեն հիմանաւորել, որ հիմա էլ ունեն հայութեան նեցուկը, դա իրականութեանը չի համապատասխանում։ Յիշենք միայն այն, որ հայ զինուորներին խմբով բերում էին ընտրատեղամասեր, որպէսզի քուէարկեն նիկոլին։ Եւ յիշենք ՏԻՄ-ի ընտրութիւնների արդիւնքը Սիւնիքում։ ԱԺ-ի վերջին ընտրութիւններում, Սիւնիքը քուէարկեց նիկոլին, իսկ մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած՝ ՏԻՄ-ի ընտրութիւններին, ժողովուրդը քուէարկեց հիմնականում անկուսակցականներին․ չքուէարկեց ՔՊ-ին։ Այս եւ միւս հանգամանքներ նկատի ունենալով, ճիշտ է պնդել, որ նիկոլն ու ՔՊ-ն հիմա չունեն ժողովրդի մեծամասնութեան նեցուկը․․․ Թէ ինչ կը պատահի, այս մասին էլ չխօսենք։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին