Չորեքշաբթի, 05. 10. 2022

Լէոն Սահակով

Լէոն Նիկոլայի Սահակով (30 Նոյեմբեր 1909, Ալեքսանդրապոլ (այժմ՝ կիւմրի), Հայաստան – 1989), խորհրդային հայազգի բեմադրիչ, սցենարիստ, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1969), ԽՄԿԿ անդամ 1940 թուականին։

Լեոն Սահակովը ծնած է 1909 թուականին Ալեքսանդրապոլ քաղաքին մէջ։ կը մասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմին։ 1935 թուականին կ’աւարտէ ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Սերկէյ Էյզենշտեյնի արուեստանոցը։ 1935 թուականին կ’ըլլայ Մոսֆիլմի բեմադրիչը 1938-1941 թուականներուն Մոսֆիլմին աշխատելուն զուգահեռ կ’ըլլայ Մոսկուայի Կիեւի շրջկոմի ՀամԼԿԵՄ քարտուղարը, Սոյուզդետ ֆիլմկինոստուդիայի փոխտնօրէնը, 1943-1945 թուականներուն՝ Փաստագրական ֆիլմերու կեդրոնական ստուդիայի ռազմաճակատային կինոընկերութիւններուն պետը։ Իր ֆիլմերուն սցենարներու համահեղինակն է:

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

Մեկնաբանէ՛

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին