Հինգշաբթի, 25. 04. 2024

spot_img

Գնա՛, Միայն Գնա․․․

Սլաք

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

Նոյեմբերի 9-ին, Մոսկուայում եռակողմ հանդիպում է նախատեսուած Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ, ու պատրաստւում են նոր համաձայնութիւն ստորագրել։ Բովանդակութեան մասին լուրերի արտահոսք կայ։ Պաշտօնական տեղեկատւութիւն ես չեմ կարդացել։ Ու հետաքրքիր է՝ այդ արտահոսքը կատարել են հենց ՔՊ-ականները։ Ըստ այդ լուրերի՝ պարտուողական ու հակահայ ուրիշ համաձայնութիւն պիտի ստորագրուի դարձեալ Նոյեմբերի 9-ին՝ առաջինից ճիշտ մէկ տարի յետոյ։

Ես յոյս ունեմ նիկոլը չի հասցնի այդ օրը լինելու Մոսկուայում, որպէս Հայաստանը ներկայացնող առաջին դէմք։ Ես յոյս ունեմ նա այնքան խելք ու քաջութիւն կ՛ունենայ, որ օր առաջ հրաժարուի իր պաշտօնից, գոնէ այսպիսով կանխի իրեն սպասուող վտանգը։ Բայց հարց է,- Էս մարդը ունի՞ այդքան խելք ու քաջութիւն․․․ Զգում եմ շատ բան է փոխուել նրա մօտ։ Էլ վաղուց չենք լսում նրա ճղճղացող ձայնը, հիմա նա խօսում է զուսպ, թէեւ արդէն գիտենք ասելիքն էլ յիմարաբանութիւն է։ Վաղուց մենք չագուչ չենք տեսնում, վաղուց նրա բառապաշարը չենք լսում․․․ նիկոլը վաղուց չկայ սոցցանցերով, էլ լայվ չի մտնում։ Այս ամենը շատ բան է նշանակում։

Սրան գումարենք մինչեւ երկու օր առաջ նիկոլի գովքն անող լրատուների կտրուկ շրջադարձն ու լուրերի մատուցման նոր մօտեցումը ԲՈԼՈՐ լրատուներում, եւ ամեն ինչ պարզ կը լինի։ Ու ես յոյս ունեմ նիկոլը Նոյեմբերի 9-ին չի լինի Մոսկուայում։

նիկոլ, գնա՛։ Միայն գնա՛։ Ի սէր քո զաւակների՝ գնա՛․․․ Հերիք ինչքան խայտառակեցիր հայութիւնը։ Դու ինչպէ՞ս ես ուզում հանդիպել Իլհամ Ալիեւին, երբ նա քեզ (Հայաստանի առաջին դէմքին) անուանել է հարբեցող ծաղրածու․․․ Ի՞նչ երեսով ես գնում նոր բանակցութիւնների։ Ալիեւը քո նկատմամբ՝ իմա Հայաստանի նկատմամբ, ՉՈՒՆԻ ոչ-մի յարգանք։ Դու հասցրեցիր անպատիւ անել ժողովրդիս։ Դու Հայաստանը դարձրեցիր ԶՐՕ գործօն տարածաշրջանում։ Ինչպէ՞ս ես ուզում պաշտպանել հայութեան շահերը:  ԳՆԱ։ Միայն գնա՛․․․ Հեռո՛ւ Հայաստանից։ Ինչքան հեռու՝ այնքան լաւ։ Քեզ հաւատացող չկայ՝ ո՛չ երկրի ներսում, ոչ էլ աշխարհում։ Հերիք ինչքան խաղացիր հայի արժանապատւութեան հետ, ու գոնէ հիմա հասկացիր թէ ի՜նչ բերեցիր Հայրենիքի ու հայութեան գլխին։

Թէ ով կը փոխարինի քեզ, այս րոպէիս էական չէ։ Իհարկէ, կարեւոր է, բայց ՀԻՄԱ էական չէ։ Հիմա էականն այն է, որ դու չգնաս Մոսկուա Նոյեմբերի 9-ի բանակցութիւններին մասնակցելու համար։ Յոյս ունեմ մինչեւ այդօրը դու չես լինի իշխանաւոր։ Ի սէր ինչի որ հաւատում ես, գնա՛․․․ Միայն թէ գնա։ Ես կասէի՝ ի սէր քո եւ քո ընտանիքին, ի սէր քո զաւակների՝ ԳՆԱ․․․

Գուցէ այդպէս մի քիչ պակսի հայի ամօթը։ Գուցէ այդպէս մի քիչ պակսի քո, քո ընտանիքի ու թիմի նկատմամբ՝ ժողովրդի հայհոյանքն ու անէծքը։ Գուցէ, բայց չեմ կարծում։ Գնա՛, որպէսզի հայութիւնն առիթ ունենայ աւելի հանգիստ ու խաղաղ պայմաններում որոշի իր անելիքը, որոշի ո՞ւմ է վստահում իշխանութիւնը ապագայում։

Որպէս ժամանակաւոր լուծում, ես կառաջարկեմ ժամանակաւոր կառավարութեան կազմութիւն, կամ՝ զինուորականների իշխանութիւն Հայաստանում։ Ո՞վ ասաց, որ ռազմական դրութիւնը միշտ բացասական է։ Հայաստանում հիմա պիտի ձեւաւորուի խիստ կենտրոնաձիգ, ուժեղ, կարգապահ իշխանութիւն, եւ այդ կառոյցում տեղ չպիտի ունենան յեղյեղուկ մարդիկ, անսկզբունք, ամեն օր գոյն փոխող քաղաքական ու «քաղաքական» դէմքերն ու խօսողները։ Ժամանակաւոր կառավարութիւնը պայմաններ պիտի ստեղծի նոր ընտրութիւնների ու Հայաստանի Սահմանադրութիւնը փոխելու համար։ Հայաստանի համար ամենաարդիւնաւէտ համակարգը նախագահականն է, ինչպէս որ հենց եւրոպական առաջատար մի շարք երկրներ ունեն նախագահական համակարգ։

Եւ առաջին քայլը նիկոլի ու ՔՊ-ի հեռանալն է։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին