Գրիգորի Ալեքսէյ Սարգիսով (Սարգսեան, 9 Յուլիս 1902, Փեաթիկորսք, Թերեքի մարզ, Ռուսական Կայսրութիւն – 1964, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւններու Միութիւն), խորհրդային հայ բեմադրիչ, դերասան, սենարիստ։
Գրիգորի Սարգիսով, ծնած է 1902 թուականին Պյատիգորսկ քաղաքին մէջ։
1926 թուականին աւարտած է Լենինկրատի համալսարանի հասարակագիտութեան բաժինը։ Աշխատած է «Սովկինո» կինոստուտիայի մէջ որպէս բեմադրիչ։
Տարբեր տարիներ եղած է Հայֆիլմի, Լենֆիլմի, Գորկի անուան ստուտիայի եւ Մոսֆիլմի բեմադրիչը: