Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց ընտրանիների հաջորդ մրցակիցները Եվրոպայի թիմային առաջնությունում հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արշակ Պետրոսյանի գլխավորած տղամարդկանց թիմը 7-րդ տուրում կխաղա Անգլիայի դեմ: Կանայք ուժերը կչափեն սերբերի հետ:
6-րդ տուրից հետո տղամարդկանց ընտրանին 4-րդն է մրցաշարային աղյուսակում և ունի 9 միավոր: Առաջատարը 11 միավորով Ռուսաստանն է: Կանանց թիմը 6-րդն է և ունի 8 միավոր: Այստեղ ևս առաջատարները ռուսներն են:
Եվրոպայի թիմային 22-րդ առաջնությունն անցկացվում Վրաստանի Բաթում քաղաքում: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 40 երկրի 200 շախմատիստ, իսկ կանանցը` 32 երկրի 160 ներկայացուցիչ: Առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի նոյեմբերի 2-ին: