«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Բագրատ Գէորգի Ալէքեան (Ապրիլ 12, 1949, Կարզախ, Վրաստան), հայ գրող, լրագրող: Հայաստանի գրողներու միութեան անդամ (1988 թ.) :
Բագրատ Ալէքեան ծնած է Ախալքալաքի Կարծախ գիւղը: 1973 թուականին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի լրագրութեան բաժինը: 1991-1993 թուականներուն՝ «Հայ գրող» թերթի խմբագիր, 1993-1996 թուականներուն՝ «Պարոյր Սեւակ», 2002 թուականէն՝ Հայաստանի գրողներու միութեան հրատարակչութիւններու տնօրէն:
Հեղինակ է «Բաց արմատներ» (1960 թ.), «Բառերու լոյսը» (1984 թ.), «Ծանրացող երակ» (1989 թ.), «Վարուժան» (1995 թ.), «Արծուախաչ» (2001 թ.), «Դարավերջի քամին» (2004 թ.) եւ այլ գիրքերու: