«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Ալեքսանդր Գրիգոր Յարութիւնեան (23 Սեպտեմբեր 1920, Հայաստանի Ա. հանրապետութիւն – 28 Մարտ 2012, Հայաստանի Հանրապետութիւն), երգահան եւ բազմաժանր ստեղծագործող, դաշնակահար, Երեւանի պետական երաժշտանոցի փրոֆեսոր (1977):
Ծնած է Երեւան, Գրիգոր եւ Ելեոնորա Յարութիւնեաններու ընտանեկան յարկին տակ։ Հայրը զինուորական էր։
1927 թուականին մտած է Երեւանի պետական երաժշտանոցի մանկական խումբը։ Աւարտած է Երեւանի երաժշտանոցը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրէին։
1946 – 1948 ստեղծագործած է Մոսկուայի հայ մշակոյթի տունը: 1954-ին եղած է Հայֆիլհարմոնիայի գեղարուեստական ղեկավարը: 1970 – 2008 դասաւանդած է Երեւանի երաժշտանոցը։
Մահացած է 28 Մարտ 2012-ին: