Ուրբաթ, 20. 06. 2025

spot_img

Դատարանը հետաձգեց Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին պաշտպանների դիմումի քննությունը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած դիմումի քննությունը կշարունակի փետրվարի 1-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ հայտնելով, որ նիստը հետաձգվել է:

«Բողոքն ամբողջությամբ ներկայացված է: Մնում է, որ մյուս պաշտպանները որոշ չափով իրենց նկատառումները ներկայացնեն, և պարոն Քոչարյանը ունի ասելիք»,- ասաց Ալումյանը:

Նիստը կշարունակվի փետրվարի 1-ին, ժամը 15:00-ին:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին որոշում էր կայացրել բավարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կալանքը երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին