Ուրբաթ, 25. 04. 2025

spot_img

ԸՕ բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում կրկին չստացավ բավարար թվով ձայներ. պակասում էր ընդամենը մեկ ձայն

ՀՀ ազգային ժողովում երկրորդ անգամ գումարված արտահերթ նիստում  Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը կրկին չստացավ բավարար ձայներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բարեփոխումների փաթեթին կողմ քվեարկեց 62 պատգամավոր, դեմ՝ 2 պատգամավոր, ձեռնպահ պատգամավոր չկար: Փաթեթի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն: 

Հոկտեմբերի 29-ին արտահերթ նիստ գումարելու և բարեփոխումների փաթեթը կրկին ԱԺ օրակարգ բերելու համար ստորագրահավաք էին իրականացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրահավաքին միացել էին երկու խմբակցությունների 35 պատգամավորներ: Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ի ԱԺ արտահերթ նիստում ԸՕ փոփոխությունների փաթեթը չէր ստացել բավարար թվով ձայներ: Դեմ էին արտահայտվել ՀՀԿ խմբակցությանպատգամավորները: Օրենսգրքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն, սակայն այնԱԺ-ում ստացավ ընդամենը 56 կող ձայն: Ընտրական օրենսգրքիառաջարկվող բարեփոխումներով ռեյտինգային ընտրակարգից անցում է կատարվումհամամասնական ընտրակարգի, խորհրդարանի անցողիկ շեմը նվազեցվում է մեկ տոկոսով, կրճատվում է ընտրական գրավը: Ընտրությունների արդյունքում խորհրդարան կանցնեն չորսքաղաքական ուժեր:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին