«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Ֆրանքօ Քորելլի (իտալ.՝ Franco Corelli, իսկական անունը՝ Տարիօ Քորելլի) (8 Ապրիլ 1921, Անքոնա, Իտալիա – 29 Հոկտեմբեր 2003, Միլան, Իտալիա), օփերայի երգիչ (թենոր):
Ծնած է Անքոնա, Իտալիա, 1921ին: 1953 թուականին «Ֆլորենցիական երաժշտական մայիս» փառատօնին Փրոքոֆեւի «Պատերազմ եւ խաղաղութիւն» օփերայի ժամանակ հանդէս եկած է Փիեռ Պեզուխովի դերերգով։
1957 թուականէն սկսած է երգել Քովենթ Գարդէն թատրոնին մէջ (Քաւարատոսսիի դերերգով), 1961 թուականէն՝ Մեթրոփոլիթէն օփերային մէջ (Մանրիքոյի դերերգով):