«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Լարեյն Տէյ (անգլ.՝ Laraine Day, 13 Հոկտեմբեր 1920 – 10 Նոյեմբեր 2007), ամերիկացի դերասանուհի։
Ծնած է ԱՄՆ-ի Եութա նահանգին մէջ 1920-ի Հոկտեմբեր 13-ին (ըստ այլ աղբիւրներու՝ 1917-ի Հոկտեմբեր 13-ին): Ընտանիքին մէջ 8 երեխայ էին:
Խաղացած է 70-էն աւելի ֆիլմերու մէջ, որոնցմէ աւելի նշանաւոր են «Իմ թանկագին քարտուղարուհի» (1948), «Մագնատ» (1947) եւ «Օտարերկրացի լրագրողը» (1940) ֆիլմերը։
Հոլիուտեան փառքի ծառուղիին մէջ բացուած է իր անուան աստղը՝ համար 6676: