Հինգշաբթի, 12. 12. 2024

spot_img

Համացանցի Վրայ. Կա՞յ Մէկը, Որ Յիշում Է

Հայաստանի Գրականութեան եւ արուեստի թանգարանի Տնօրէն՝ Կարօ Վարդանեան իր Ֆէյսպուքի էջին վրայ գրած է.

1984 թուականի Յունուարին Փարիզում ընթանում էր չորս հայ երիտասարդների դատավարութիւնը, ովքեր 1981-ի Սեպտեմբերի 24-ին գրաւել էին Թուրքիայի հիւպատոսարանը: Պաշտպան Լըքլերը իր ճառն աւարտեց ՇԱՌԼ ԱԶՆԱՒՈՒՐԻ՝ դատական ատեանին ուղղուած նամակով, որտեղ մասնաւորապէս ասւում էր. «…Մեր երիտասարդները ինքնութեան որոնման, անհեռանկարայնութեան, արմատախիլութեան, խուլ ականջների հանդիպելու պատճառով ներողամտութեան իրաւունքն ունեն: Ֆրանսահպատակ լինելով հանդերձ՝ նրանց չեմ կարող մեղադրել: Ինքս ո՛չ դատաւոր եմ, ո՛չ քաղաքագէտ. այս տողերը գրում եմ, ինչպես սիրտս է թելադրում, եւ երջանիկ հանգուցալուծման յոյս եմ փայփայում: Ես ազգությամբ հայ եմ, մի անգամ գոնէ, մտածում եմ, որ մենք արժանի ենք դրան»:

«Զ.»

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին