Ուրբաթ, 14. 02. 2025

spot_img

Պատմութեան մէջ Այսօր․ ԷՏԿԱՐ ԳԷՈՐԳ ԷԼԲԱԿԵԱՆ

«ԶԱՐԹՕՆՔ», ՊԷՅՐՈՒԹ – Էտկար Գէորգ Էլբակեան (7 Մարտ 1927, Թիֆլիս – 31 Օգոստոս 1988, Երեւան), թատրոնի եւ շարժանկարի հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակաւոր արտիստ (1961), ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978), ՀԽՍՀ պետական մրցանակակիր (1979):

1950-ին աւարտած է Երեւանի թատերական հիմնարկի դերասանական բաժինը։ 1950-1961 թուականներուն եղած է Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան։ 1961-1988՝ Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոնի դերասան։ Էտկար Էլբակեանի անունը կը կրէ տրամայի եւ կատակերգութեան թատրոնը Երեւանի մէջ։ Դերասան Արմէն Էլբակեանի հայրն է, Էտկար Էլբակեան կրտսերի եւ Լիլի Էլբակեանի մեծհայրը։

 

Դերերը շարժանկարի մէջ

    1954 – Մանրուք – յանձնաժողովի անդամներ, 1963 – Կրակ – Արամազդ, 1970 – Ջրհորի մօտ, 1972 – Տղամարդիկ – պատմող (հայկական տարբերակ), 1973 – Արշակ (ֆիլմ), 1974 – Համագիւղացիներ – Միրզոյեան, 1975 – Երբ գալիս է Սեպտեմբերը – Լայերտ, 1976 – Պաղտասարը բաժանուում է կնոջից – դատաւոր, 1976 – Երկունք – փախստական, 1977 – Խոնարհուիր գալիք օրուան, 1976 – Յուսոյ աստղ – Պղինձ Արթին

 

Պարգեւներ եւ մրցանակներ

1961 – ՀԽՍՀ վաստակաւոր արտիստ, 1978 – ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1979 – ՀԽՍՀ Պետական մրցանակ

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին