Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցում է Խորվաթիայի թիմի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին խաղատախտակին Լևոն Արոնյանը սևերով խաղում է Իվան Սարիչի դեմ: Սերգեյ Մովսեսյանի մրցակիցը Հրվոժե Ստևիչն է: Գաբրիել Սարգսյանը սևերով ուժերն է չափում Յակովիչի հետ: Հրանտ Մելքումյանը խաղում է Մարտինովիչի դեմ:
Կանանց հավաքականը խաղում է Սերբիայի հավաքականի հետ: