spot_img

Կրթությունն ու սպորտը մեկ ռիթմով. Արթուր Աբրահամը Dasaran-ում

IBF վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Dasaran կրթական կենտրոն այցելած ուսուցիչներին և Գեղարքունիքի մարզի դպրոցականներին ներկայացրել է հաջողության իր բանաձևը՝ կարևորելով կրթության դերը սպորտի և ցանկացած այլ ոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայազգի մեծանուն բռնցքամարտիկը պատմել է սպորտում անցած իր ճանապարհի մասին՝ նշելով, որ կրթությունն ու գիտելիքը նույնիսկ ռինգում են օգնում հաղթանակ տանել: Նա պատասխանել է երեխաների բոլոր հարցերին՝ խորհուրդ տալով երբեք չհանձնվել և վստահ քայլերով գնալ երազանքի հետևից: Դպրոցականներն էլ իրենց հերթին անակնկալ էին պատրաստել՝ ավանդական-հայկական երգ ու պարով լցնելով Dasaran-յան ջերմ մթնոլորտը:

Նույն ոգևորությամբ աշակերտները մասնակցել են կենտրոնում կազմակերպված արդիական կրթական նոր ձևաչափով անցկացվող ուսումնական գործընթացին, որտեղ աշակերտը հանդես է գալիս ոչ թե լսողի, այլ մասնակցի դերում՝ արդյունավետ կերպով հարստացնելով իր գիտելիքների պաշարը:

 

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին