spot_img

Լճաշենում կարտոֆիլի բերքը ցրտահարությունից վնասվել է աննշան չափով

     Նախորդ շաբաթվա վերջին լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում մոտ 40 տոկոսի չափով ցրտահարվել է կարտոֆիլի բերքը:
     «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը նշեց, որ ներկայացված տվյալը եղել է նախնական, իսկ իրականությունն այն է, որ այդ թիվը կարող է տեղավորվել մոտ 5 տոկոսի սահմաններում: «Բնակչության կողմից ահազանգեր ստանալուց հետո գյուղապետարանի համապատասխան հանձնաժողովը մանրամասնորեն տեղում ուսումնասիրել է ընդհանուր իրավիճակը: Բարեբախտաբար, բերքը հիմնականում դիմացել է հոկտեմբերի սկզբին գրանցված ցրտերին: Ցրտահարությունից վնասվել է հողից դուրս մնացած կամ հողի մակերեսին մոտիկ բերքը, որը շատ քիչ քանակություն է, կարտոֆիլի բերքի հիմնական մասը մնացել է անվնաս: Մեր կարտոֆիլի ցանքերը կազմում են 80 հեկտար, որոնցում այժմ ընթանում են բերքահավաքի ակտիվ աշխատանքներ: Կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրերի ընթացքում տնտեսություններն անկորուստ ու ամբողջությամբ կհասցնեն հավաքել բերքը»,- հավաստեց Կորյուն Մարգարյանը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին