spot_img

Երկրատեղեկատվական համակարգերի (GIS) թեմայով ԱԻՆ-ում աշխատաժողով է կազմակերպվել

     ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 6-8-ը կայացավ աղետների երկրատեղեկատվական համակարգերի թեմայով հայ-ամերիկյան աշխատաժողով:

     Այն կազմակերպվել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի և ԱՄՆ Ցամաքային ուժերի ինժեների կորպուսի աջակցությամբ: Այդ նպատակով Միացյալ Նահանգներից Երևան էր ժամանել 4 փորձագետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

   Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն ՀՀ արտակարգ իրավիճակների, այլև պաշտպանության, բնապահպանության, գյուղատնտեսության, տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ազգային վիճակագրական ծառայության, քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցիչներ, որոնց աշխատանքում կիրառվում են նման համակարգեր:

     Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ամերիկացի փորձագետները մասնակիցներին ներկայացվեցին զեկույցներ Ճգնաժամային կառավարման կենտրոններում երկրատեղեկատվական համակարգերի կիրառման, դրանց միջոցով տվյալների հավաքագրման ու սպառնալիքների վերլուծության, կանխատեսման մոդելների ստեղծման, սոցիալական ցանցերում կիրառության, օգտագործվող պայմանանշանների, անհրաժեշտ տեխնիկական ու ծրագրային ապահովման, քարտեզագրման տեխնոլոգիաների թեմաներով:

     Աշխատաժողովի ավարտին մասնակցիներին վկայականներ հանձնվեցին, իսկ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանն իր խոսքում նշեց.  «Այս երեք օրվա ընթացքում մենք հնարավորություն ստացանք ուսումնասիրելու երկրատեղեկատվական համակարգերի կիրառության ամերիկյան լավագույն փորձը: Քննարկումները շատ արդյունավետ էին, և նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում դիտարկել նման միջոցառումները շարունակական դարձնելու հարցը»: 

     ԱՄՆ փորձագիտական խմբի ղեկավար Դյուի Վոնգն իր ամփոփիչ ելույթում նշեց, որ նման միջոցառումները միմյանցից սովորելու լավ հնարավորություն են ընձեռում և ոլորտում համագործակցությունը շարունակական է լինելու:   

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին