spot_img

Ճամբարակի հինգ մանկապարտեզները այսուհետ ջեռուցման համակարգ կունենան

     Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղական բյուջեի միջոցների հաշվին ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվել երկու փողոցներում, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքներ՝ թիվ 5 մանկապարտեզում, ցանկապատման աշխատանքներ՝ քաղաքային գերեզմանոցում:
     Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, տեղական բյուջեից հատկացված 6 միլիոն 600 հազար դրամի հաշվին 850 քառակուսի մետր մակերես կազմող ասֆալտի ծածկով փոսային նորոգումներ են իրականացվել Գարեգին Նժդեհի փողոցում: 
2 միլիոն 190 հազար դրամի ներդրումով խճապատման, հարթեցման եւ բարեկարգման աշխատանքներ են կատարվել Մաշտոցի փողոցում: Գերեզմանոցի ցանկապատի կառուցման համար ծախսվել է 2 միլիոն 500 հազար դրամ: Թիվ 5 մանկապարտեզի երկու խմբերում ջեռուցման համակարգ անցկացնելու համար ծախսվել է 1 միլիոն 440 հազար դրամ: 
       «Թիվ 5 մանկապարտեզի երեք խմբերից մեկում գործում էր ջեռուցման համակարգը, իսկ երկու խմբերում ջեռուցում անցկացնելու համար ժամանակին միջոցները պակասել էին: Այս ձմռանն արդեն կջեռուցվեն նաեւ մյուս երկու խմբերը, ինչը նշանակում է, որ մանկապարտեզը լիարժեքորեն կաշխատի ձմռան ամիսներին»,-հավաստեց քաղաքապետը:

Խոսրով Խլղաթյան

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին