ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունն արդեն 2016-ի հուլիսին «Ալյանս» ազատ գոտում աշխատելու թույլտվություն էր ստացել։ Այն արդեն 9 աշխատատեղ է ստեղծել՝ ներդնելով 170 մլն դրամ։ «Առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը հասցնել 3․5 մլն դոլարի հասցնել: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արևելք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարայանը։
Ներդրումային ծրագրով նախատեսվում է ներդնել 4,3 մլն դոլար, ստեղծելով 40 նոր աշխատատեղ: