Երկուշաբթի, 28. 04. 2025

spot_img

«Հայոց Պետականութիւնը Միասնութեան Առանցք» Լրագրողների Համահայկական 8րդ Համաժողովի Յայտարարութիւնը

ՀՀ-ի և ԼՂՀ-ի հիմնադրութեան 25ամեակին նուիրուած «Հայոց պետականութիւնը միասնութեան առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8րդ համաժողովը տեղի ունեցաւ ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ եւ լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի աջակցութեամբ։

Համաժողովը հանգամանօրէն քննարկեց հետեւեալ խնդիրները.

-Համահայկական տեղեկատուական միասնական ցանցի ձեւաւորման կառուցակարգերը եւ լրատուամիջոցների համագործակցութեան ուղիները` ճգնաժամային պայմաններում:

-ՀՀ դիւանագիտական ներկայացուցիչների եւ Սփիւռքեան կառոյցների համագործակցութեան ուղիները:

-Սփիւռքի ներուժի ներգրաւումը ՀՀ պետականաշինութեան գործում:

-Հեռուստատեսութեան, ռատիոյի եւ ելեկտրոնային մամուլի համագործակցութեան հեռանկարները:

-Հայկական Սփիւռքի գործակցութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացում:

-Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների պաշտպանութեան համակարգի հետ առնչուող խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ներում

Լրագրողների համաժողովը հաստատեց, որ համաժողովների հետեւողական քննարկումները, ՀՀ-Արցախ-Սփիւռք համագործակցութեան խնդիրների շուրջ, համահայկական լրատուամիջոցների համախմբումը յանգեցրին գործնական արդիւնքների. Արցախի ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում դրսեւորելով միասնական հզօր ուժ եւ պատասխանատու վարքագիծ՝ հայկական լրատուամիջոցները, մօտ 10 ժամ կաթուածահար անելով հակառակորդի լրատուամիջոցների գործունէութիւնը, աշխարհին մատուցեցին արցախեան իրադարձութիւնների վերաբերեալ ճշմարիտ տեղեկատուութիւն։

Համաժողովը առաջնային համարեց՝

  1. Աշխատանքները նպատակաուղղել Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւնների միջազգային վարկի բարձրացման, Հայաստանի եւ հայութեան մասին համաշխարհային տեղեկատուական տարածքում դրական կարծիքի ու կերպարի ձեւաւորման ուղղութեամբ։ Այդ նպատակով համագործակցել բազմազգ ընթերցողներ ունեցող երկրների օտարալեզու լրատուամիջոցների լրագրողների հետ եւ հնարաւորինս յաճախակի դարձնել նրանց այցելութիւնները Հայաստան։
  2. Հայ լրագրողական մարդուժի ցանցային հնարաւորութիւնների լիարժէք օգտագործման եւ լրագրողական մասնագիտական ներուժի համախմբուած աշխատաոճի որդեգրման եւ զարգացման, պետական եւ համազգային տեղեկատուական աղբիւրների լիարժէք օգտագործման միջոցով՝ արդի տեղեկատուական ահռելի հոսքը նպատակաուղղել ի նպաստ հայի եւ Հայաստանի:
  3. Հայկական ԶԼՄ-ները իրենց առաքելութեան մէջ, այսուհետ եւս էական տեղ պէտք է յատկացնեն տարբեր ձեւերով հայոց հարուստ եւ հնամենի պատմութեան ու մշակոյթի պահպանմանը եւ հանրահռչակմանը, ինչպէս նաեւ հայապահպանութեան, յատկապէս Հայոց լեզուի անաղարտ պահպանման համար նոր միջոցներ որդեգրելուն:
  4. Շարունակել Հայոց Ցեղասպանութեան ճանաչմանը, դատապարտմանը եւ հետեւանքների վերացմանը նպաստող տեղեկատուութեան, Հայ դատի, Ղարաբաղեան հիմնահարցի հետ կապուած զարգացումների լուսաբանումը, վերլուծել եւ համակարգել լրատուամիջոցներում առկայ փաստական նիւթերը:

Համաժողովի մասնակիցները որոշեցին.

-Համահայկական լրատուամիջոցներով սկսել «Դո՛ւ ի՞նչ ես արել Ղարաբաղի համար» խորագրով շարժում՝ ողջ աշխարհի հայութեանը յանձնառու դարձնելու ԼՂՀ-ին օգնելու, ներդրումները խթանելու, ԼՂՀ-ի սոցեալ տնտեսական, գիտակրթական եւ մշակութային կեանքը առաւել զարգացնելու առումով։

– Քարոզել, ներկայացնել եւ հետեւողականօրէն բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը:

– Միջոցներ գտնել օտարալեզու մամուլի ներկայացուցիչներին գործուղղելու Ղարաբաղ՝  ճշմարտութիւնը աշխարհին ներկայացնելու համար։

– Նպատակաուղղուած աշխատանքներ տանել հայաստանակեդրոն Սփիւռքի մասնագիտական կազմակերպման, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման և հայրենիքի հզօրացման համար, Հայաստանի Հանրապետութեան, Արցախի եւ Սփիւռքի ջանքերը մեկտեղելու համար։

Լրագրողների համահայկական 8րդ համաժողովի մասնակիցներ:

2016 հոկտեմբերի 20-24
ԵրեւանՍտեփանակերտ

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին